Օբաման արգելել է նավթի ու գազի արդյունահանումն Արկտիկայում և Ատլանտիկայում
https://parstoday.ir/hy/news/world-i47608-Օբաման_արգելել_է_նավթի_ու_գազի_արդյունահանումն_Արկտիկայում_և_Ատլանտիկայում
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման արգելել է նավթ ու գազ արդյունահանել Արկտիկայի և Ատլանտիկայի տարածքների մեծ մասում, ինչի մասին հաղորդվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 05:52 Asia/Tehran
  • Օբաման արգելել է նավթի ու գազի արդյունահանումն Արկտիկայում և Ատլանտիկայում

Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման արգելել է նավթ ու գազ արդյունահանել Արկտիկայի և Ատլանտիկայի տարածքների մեծ մասում, ինչի մասին հաղորդվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ տվյալ արգելքի սահմանումն իրականացվել է հարևան Կանադայի իշխանությունների հետ համատեղ:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում գտնվող իր տարածքների մեծ մասը սահմանում է որպես արգելված գոտի: Մինչդեռ Կանադան, իր հերթին, նավթի ու գազի արդյունահանումն անթույլատրելի կդարձնի իրեն պատկանող բոլոր արկտիկական ջրերում:

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ որոշումը վերանայման է ենթակա յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Tert.am