ՅՈՒՆԻՍԵՖ-ը Միջին Արևելքի երեխաներին փրկելու համար ֆինանսական բավարար աղբյուրներ չունի
Դեկտեմբեր 21, 2016 07:42 Asia/Tehran
ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ազդարարելով Միջին Արևելքի տարածաշրջանի տարհանված միլիոնավոր երեխաների ցավալի վիճակի մասին, հայտարարել է, որ այդ երեխաներին օժանդակելու և նրանց ցուրտ եղանակի վտանգներից փրկելու համար ունի 38 միլիոն դոլարի կարիք:
Գիրթ Քափլաաերեն հայտարարեց. «Իրաքի, Սիրիայի ու Միջին Արևելքի ճգնաժամի մատնված մյուս երկրների միլիոնավոր տուժած երեխաներ ենթակա են տարբեր տեսակի հիվանդությունների վտանգին և շտապ օժանդակության կարիք ունեն»:
«Շատ երեխաներ, որոնք ծնողներն իրենց ամբողջ ունեցվածքը կորցրել են Իրաքում ու Սիրիայում այսօր սննդամթերքի ու բժշկական խնամքի պակասի պատճառով ծանր պայմաններում են գտնվում»,-հավելեց Գիրթ Քափլաաերեն:
Պիտակ