Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i47920-Տիգրան_Սարգսյանը_եւ_Ղազախստանի_նախագահը_քննարկել_են_ԵԱԲՏԽ_ի_նիստի_օրակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ քննարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 17:51 Asia/Tehran
  • Տիգրան Սարգսյանը եւ Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ քննարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականին ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահությամբ անդամ պետությունների հետ համատեղ մի շարք կարեւոր փաստաթղթեր Է պատրաստել եվրասիական ինտեգրացման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ: Դրանք քննարկվելու են առաջիկա նիստում: Օրակարգում են՝ տրանսպորտային քաղաքականության համատեղ կոորդինացման, մաքսային օրենսդրության, ԷլեկտրաԷներգետիկայի ընդհանուր շուկայի ձեւավորման հարցերը:

Տիգրան Սարգսյանը Նազարբաեւին տեղեկացրել Է այն հարցերի ընթացիկ վիճակի մասին, որոնք քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից:

Armenpress.am