Սիրիայում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը անհուսության է մատնել Քերիին
https://parstoday.ir/hy/news/world-i48004-Սիրիայում_ԱՄՆ_ի_որդեգրած_քաղաքականությունը_անհուսության_է_մատնել_Քերիին
ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է.«Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացման հետ հույսեր չեմ փայփայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2016 13:33 Asia/Tehran
  • Սիրիայում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը անհուսության է մատնել Քերիին

ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է.«Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացման հետ հույսեր չեմ փայփայում»:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ անդրադառնալով Սիրիայում կրած պարտության մասին Ջոն Քերիի  խոստովանությանը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քերբին ասել է.«ԱՄՆ պատքարտուղարը երկրի առաջին անձն է, ով կխոսի Սիրիայում ԱՄՆ-ի կրած պարտությունների մասին»:

Այդուհանդերձ ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով կոալիցիա ձևավորելը Քերբին համարել է անհրաժեշտ քայլ:

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում իրականացված ավիահարձկումներից զոհվել են բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես քննադատել էր այդ կոալիցիային՝ ահաբեկիչների փոխարեն խաղաղ քաղաքացիների  վրա հարձակվելու համար: