Պուտինն Ասադին շնորհավորել է Հալեպի վերջնական ազատագրման առթիվ
https://parstoday.ir/hy/news/world-i48022-Պուտինն_Ասադին_շնորհավորել_է_Հալեպի_վերջնական_ազատագրման_առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2016 20:27 Asia/Tehran
  • Պուտինն Ասադին շնորհավորել է Հալեպի վերջնական ազատագրման առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այս հաջողությունը հնարավոր դարձավ բոլոր նրանց համատեղ ջանքերով, ովքեր միավորվեցին Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ներկայիս փուլում պետք է կենտրոնանալ սիրիական ճգնաժամը բանակցային միջոցներով կարգավորելու գործընթացի վրա:

Armenpress.am