Մամուլի տեսություն 24-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i48124-Մամուլի_տեսություն_24_12_2016
Հայրենիքի պաշտպանություն ՝ դա բոլորի ուսերին դրված պարտականություն էր: Ութ տարիների ընթացքում նահատակվել են 44 իրանահայ զինվորներ, զոհվել են նաև 26 շարքային քաղաքացիներ , չորս զինծառայողներ անհետ կորել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 12:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   24-12-2016

Հայրենիքի պաշտպանություն ՝ դա բոլորի ուսերին դրված պարտականություն էր: Ութ տարիների ընթացքում նահատակվել են 44 իրանահայ զինվորներ, զոհվել են նաև 26 շարքային քաղաքացիներ , չորս զինծառայողներ անհետ կորել են:

«Իրան»

«Խաղաղություն ամենեցուն» Քրիստոսի ծննդյան տոներին հայերն այսպես են խաղաղություն մաղթում աշխարհին

Իրանահայությունը ՝ մեծ դերակատարություն  է ունեցել հայրենիքի պաշտպանության ու շինության գործում

 

«Խաղաղություն ամենեցուն» Հիսուս Քրիստոսի բարեբաստիկ ծննդյան օրը իրանահայերն իրենց բարեմաղթանքներով միանում են բոլորին ՝ աշխարհին խաղաղություն մաղթելով: «Իրան» օրաթերթի թղթակիցը հանգամանորեն անդրադարձել է Իրանի պաշտպանության ու շենության հարցում իրանահայերի ունեցած մեծ ու կարևոր դերակատարությանը: Սրբազան պաշտպանության տարիներին հայերը թև ու թիկունք են եղել մյուս իրանցիներին: Հայրենիքի պաշտպանությունը  ՝ դա բոլորի ուսերին դրված պարտականություն էր: Ութ տարիների ընթացքում նահատակվել են 44 իրանահայ զինվորներ, զոհվել են նաև  26 շարքային քաղաքացիներ , չորս զինծառայողներ անհետ կորել են: Պարտադրյալ պատերազմի տարիներին իրանահայերն ունեցել են 35 ազատամարտիկներ և 108 անձնուրացներ:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ՝ Կարեն Խանլարյանի խոսքերով, իրանահայերը մշտապես հավատարիմ են մնացել հայրենիքին: Իրանահայերը մեծ թվով նահատակներ են ունեցել: Սա ինքնին վկայում է , որ հայերն ունեն պարտքի զգացում: Հայրենիքին նվիրաբար ծառայել են նաև հայ արհեստավորները:

 

 

 

 

 

ԻՌՆԱ

Իրանի նախագահի կովկասյան արդունավետ այցը

 

Իրանական մամուլը հանգամանորեն անդրադարձել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցի արդյունքներին:

«Արման» օրաթերթ

Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոհանիի պաշտոնավարման տարիներին, կառավարության օրակարգում է եղել երկրի զարգացումը: Այդ ուղղությամբ քայլելու հնարավորություն այսօր է ստեղվել: Անցյալ շաբաթ նախագահը Միջին Ասիայի երեք երկրներ է այցելել:

«Իրան» օրաթերթ

Տարածաշրջանային երեք երկրներ Իրանի նախագահի այցն ավարտվել է ուրբաթ օրը: ՀՀ մայրաքաղաքից հետո, իրանի նախագահը մեկնել է Ղազախստան, որից հետո ՝ Ղրղզստան: Տարածաշրջանային սեղմ շրջագայության արդյունքում, ստորագրվել են 15 հուշագրեր :

«Ֆարհիխթեգան» օրաթերթ

Իր շրաջագայության ընթացքում, Իրանի նախագահի առանցքային կարգախոսը եղել է ՝ բանակցության միջոցով հակամարտություններին վերջ դնելու սկզբունքը : Մյուս կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարն է եղել բանակցությունների շրջագծում:

 

 

 

«Ռեսալաթ»

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների անորոշ հեռանկարը

 

Դոնալդ Թրափմի քայլերի պատճառով, բազմաթիվ անորոշություններ են հայտնվել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում: Թվում է  , որ Թրամփի աշխատանքը սկսելով, բարդանալու են երկու երկրի հարաբերությունները: Չինաստանի ԱԳ նախարարի խոսքերով, եթե կողմերը հաշվի առնեն իրենց գլխավոր շահերը, ապա այդ ոնորոշությունները հնարավոր կլինի վերացնել: Չինաստանի ԱԳ նախարարի ասածով, Թրամփի ընտրվելուց հետո, Չինաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ, որն ինչպես Վանգ Յին է նկատել, դրական քայլ է համարվում երկու երկրի հարաբերությունների բարելավման համար: Նա ի դեպ չի բացառել, որ առաջիկայում երկու երկրի հարաբերություններում բարդություններ են լինելու, սակայն գետի ճանապարհին դրված քարերը չեն կարող խանգարել հասնել ծովին: ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում հաղթանակ-հաղթանակ ձևաչափին հնարավոր կլինի հասնել միայն այն ժամանակ, երբ կողմերը կհարգեն միմյանց և հաշվի կնստեն ոչ միայն սեփական, այլև մյուս կողմի շահերի հետ:  

 

 

 

 

 

 

galatv.am

ՌԴ դեսպանին գնդակահարած մարդասպանի «բերանը փակե՞լ են»

 

«Դեկտեմբերի 21-ին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ան-Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ հայտարարությունը կեղծ է»,- գրում է թուրքական Hurriyet Daily News պարբերականի հրապարակախոս Մուրատ Էթկինը:

«Նման ահաբեկչական կազմակերպությունները սովորաբար ձգտում են հնարավորինս շատ մարդկանց սպանել: Այս դեպքում մարդասպանի միակ թիրախը եղել է ռուսաստանցի դեսպանը: Դատարկելով գրեթե ամբողջ փամփշտակալը, մարդասպանը խնդրել է ներկաներին հեռանալ տարածքից՝ հայտարարելով, որ նրանց դեմ որեւէ բան չունի: Դա սալաֆիթ-ջիհադիստներին ոչ բնորոշ մեթոդ է»:

«Տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ ցուցահանդեսի անցկացման սրահում եղել է ինչ-որ մեկը, ով կատարել է հրահանգիչի կամ հարձակման հսկիչի դերը: Մինչ որոշակի պահը, մյուս ոստիկան-պահնորդների նման, մարդասպանը կանգնած է դեսպանի թիկունքի ետեւում: Որոշակի պահի նա հապճեպ շարժվում է եւ կոչեր բղավելով կրակում դիվանագետի ուղղությամբ: Փամփուշտների մեծ մասը նա կրակել էր, եւ համոզվելով, որ դեսպանն արդեն մահացած է, մարդասպանը չի շտապում արագ փախչել: Թվում է՝ նա հրահանգիչից  հավաստիացում էր ստացել, որ իրեն ոչինչ չի պատահի»,-նշում է հոդվածագիրը:

«Թուրքական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ 95% հավանականությամբ մարդասպան Մեւլութ Մերթ Ալթինթաշը ոստիկանությունում աշխատելու համար հավաքագրվել է իսլամիստ-քարոզիչ Գյուլենի աջակիցների կողմից, իսկ ավելի ուշ ցուցում է ստացել կեղծակերպվել որպես մեկ այլ իսլամիստական կազմակերպության համակիր»:

«Հատուկ ծառայությունները նաեւ հետաքննում են այն վարկածը, որ մարդասպանի «բերանը փակել է» հատուկ ծառայության աշխատակիցներից մեկը, ով սրահ է մուտք գործել դեսպանի սպանությունից հետո: Մարդասպանը հաշվարկել էր, որ ձերբակալությունից հետո իրեն կփրկեն, հնարավոր է, փախուստի իմիտացիայի տարբերակով: Կա նաեւ հավանականություն, որ նրան սպանել է նույն գաղտնի կազմակերպության մեկ այլ անդամ, ով եղել է հատուկ ծառայախմբի կազմում»,-եզրափակում է թուրք հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Hurriyet Daily News

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան