Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Եվրամիությունը ներսից․ Բուլղարիայի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i48550-Ռուսաստանը_փորձում_է_ոչնչացնել_Եվրամիությունը_ներսից_Բուլղարիայի_նախագահ
Մոսկվան ամենատարբեր մեթոդներով փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրամիությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 13:13 Asia/Tehran
  • Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Եվրամիությունը ներսից․ Բուլղարիայի նախագահ

Մոսկվան ամենատարբեր մեթոդներով փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրամիությունում։

Այս մասին Frankfurter Allgemeinen Zeitung-ին տված հարցազորւյցի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը։

Նրա խոսքով՝ շատ նշաններ կան, որ Ռուսաստանը ֆինանսավորում է հակաեվրոպական կուսակցություններին և ԶԼՄ-ներին Բուլղարիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներում։ Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանն այս կերպ ձգտում է «խարխլել Եվրամիությունը ներսից»։

Պլևնելիևը նշել է, որ Ռուսաստանն այսօր նույն նպատակն է իր առաջ դրել, ինչ ԽՍՀՄ-ը․ Եվրոպայի թուլացում, դեմոկրատիայի արժեքների վերաբերյալ կասկածի սերմանում։ Քաղաքական գործչի կարծիքով՝ ԵՄ-ի բնակիչները պետք է իմանան այն մասին, թե ինչ է տեղի ունենում և ինչ նպատակներ է հետապնդում ռուսական քարոզչությունը։

1in.am