Բրիտանիայի պարտքը Եվրամիությանը
Global Brittain հետազոտական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Բրիտանիան ավելի քան մեկ տրիլիոն ֆունտ պարտք ունի Եվրամիությանը:
Հաղորդման համաձայն՝ չնայած պարտքին, Բրիտանիան պարտավոր է վճարում կատարել Եվրամիությանը:
Բրիտանիան, որպես Եվրամիությանը օգնող երկրորդ մեծ երկիր, ըստ Լիսաբոնի համաձայնության, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ:
Ըստ համաձայնության, Բրիտանիան պետք է 636 միլիարդ ֆունտ պարտքերի դիմաց վճարի Եվրամիությանը: Եվս Բրիտանիան 33 միլիարդ 400 միլիոն ֆունտ պետք է հատկացում կատարի Եվրոպայի ներդրումային բանկին, 1 միլիարդ 300 միլիոն ֆունտ` Եվրոպայի կենտրոնական բանկին:
2016 թ.-ի հունիսին Բրիտանիայի ժողովուրդը մասնակցելով հանրաքվեին, կողմ քվեարկեց այդ երկրի Եվրամիությունից դուրս գալու նախագծին:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ավելի վաղ հայտարարել էր, որ 2017 թ. մարտին կմեկնարկեն այդ երկրի Եվրամիությունց դուրս գալու պաշտոնական բանակցությունները: