Բրիտանիայում կան մեծ թվով ստրուկներ
Հաղորդումների համաձայն, Բրիտանիայում ավելի քան 13 հազար մարդ սեռական շահագործման, հանցագործության և պարտադիր աշխատանքի զոհ է դարձել:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմանա համաձայն, Բրիտանիայի կառավարությունը մտադիր է 2017 թ.-ին 49 միլիոն դոլար հատկացում կատարել արդիական ստրկատիրության տարածումը կանխելու համար:
Բրիտանիայի հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալության հաղորդման համաձայն՝ այդ երկրում որպես ստրուկ պահվողների 25 տոկոսը կազմում են մանուկները:
Բրիտանիայի էմիգրանտների գործակալության փոխտնօրեն Էնդի Ռեդքլիֆի խոսքերով, վերջերս ոստիկանությունը հայտնաբերել և տուգանել է ավելի քան 6 ընկերությունների, որոնք վարձել են ապօրինի օտարերկրյա էմիգրանտների:
Բրիտանիայի կառավարությունը 25 հազար դոլարով տուգանում է այն ընկերություններին, որոնք վարձում են ապօրինի օտարերկրյա էմիգրանտներին: