Եվրոպացիների մեծ մասը վատատես է իր երկրի ապագայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i48880-Եվրոպացիների_մեծ_մասը_վատատես_է_իր_երկրի_ապագայի_նկատմամբ
Հինգշաբթի օրը Լոնդոնում հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ եվրոպական երկրների ժողովուրդները մտահոգ են իրենց երկրի ապագայի համար,բայց պատրաստ չեն հետևել ԵՄ կազմից դուրս գալու Բրիտանիայի օրինակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 13:57 Asia/Tehran
  • Եվրոպացիների մեծ մասը վատատես է իր երկրի ապագայի նկատմամբ

Հինգշաբթի օրը Լոնդոնում հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ եվրոպական երկրների ժողովուրդները մտահոգ են իրենց երկրի ապագայի համար,բայց պատրաստ չեն հետևել ԵՄ կազմից դուրս գալու Բրիտանիայի օրինակին:

Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը,  «Gallup» կազմակերպության կողմից նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում անցկացված ինտերնետային սոցհարցմանը մասնակցել են մոտ 15 հազար  եվրոպացիներ: Սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ չնայած եվրոպացիների մեծ մասը դժգոհ է իր երկրի ներքին վիճակից,բայց այդ երկրների, ներառյալ Ֆրանսիայի , Իտալիայի  ու Գերմանիայի  հարցվողների ավելի քան 60 տոկոսը պաշտպանում է Եվրամիությանը:

Հունաստանի բնակչության մոտ 90 տոկոսը համոզված է, որ իր երկիրը սխալ ուղի է որդեգրել: Ֆրանսիացիների 82, իտալացիների 97 և գերմանացիների 62 տոկոսը նույն կարծիքն ունեն իրենց երկրների վերաբերյալ: