Մամուլի տեսություն 30-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i48973-Մամուլի_տեսություն_30_12_2016
Ծայրահեղական հանրապետական սենատորները նշել են, որ ջանքեր են գործադրելու ՝ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ ավելի խիստ քայլեր ծրագրելու ուղղությամբ: ԱՄն-ում վերջերս հնչել էր այն կարծիքը, որ կիբերային հարձակումների համար պետք է պատժել հենց Պուտինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 10:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   30-12-2016

Ծայրահեղական հանրապետական սենատորները նշել են, որ ջանքեր են գործադրելու ՝ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ ավելի խիստ քայլեր ծրագրելու ուղղությամբ: ԱՄն-ում վերջերս հնչել էր այն կարծիքը, որ կիբերային հարձակումների համար պետք է պատժել հենց Պուտինին:

 

«Համշահրի»

Թրամփը հակադարձել է ՌԴ-ի դեմ Օբամայի  քայլերին

 

Դոնալդ Թրամփն «անկարևոր» էր որակել իր երկրի դեմ ՌԴ-ի հակերայի հարձակումների մասին Օբամայի գնահատականը: Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին ունենալու է հանդիպումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի պարզել ամեն ինչ:

Թրամփը նաև Օբամային զգուշացրել է , որ հարցերը պետք է կարգավորել ժողովրդի շահերի օգտին: Անցյալ շաբաթ ևս Թրամփը նման հայտարարությամբ էր հանդես եկել , երբ կարևորել էր ԱՄՆ-ում համակարգչային ոլորտում ավելի զգոն ու զգուշավոր քայլերը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահն ասել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները պետք է սահմանվեին ավելի շուտ ՝ Օբամային Ռուսաստանի նկատմամբ ձախողած ութամյա քաղաքականության  մեղավորը ճանաչելով: Նրա խոսքերով, Ռուսաստանը մշտապես ձգտել է ապակայունացմանը: Ծայրահեղական հանրապետական սենատորները նշել են, որ ջանքեր են գործադրելու ՝ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ ավելի խիստ քայլեր ծրագրելու ուղղությամբ: ԱՄն-ում վերջերս հնչել էր այն կարծիքը, որ կիբերային հարձակումների համար պետք է պատժել հենց Պուտինին:

 

 

 

Այս նույն թեմային է անդրադարձել նաև «Ռեսալաթ» օրաթերթը, գրելով.-

«Ռեսալաթ»

Վերջին օրերին ամերիկացի դիվանագետները վերջնագրերով են խոսում ռուսների հետ: Մոսկվան սական հերքում է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր միջամտության մասին ամերիկացիների հավակնությունը:  ԱՄՆ հանրապետական սենատոր՝ Լինդսի Գրեհեմն ասել է.-«ԱՄՆ-ն ունի հարյուր սենատոր, որոնց 99 տոկոսը համոզված են, որ ռուսները միջամտել են նախագահական ընտրություններին: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Մտադիր ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ՝ ընտրություններում միջամտելու համար».-ասել է Գրեհեմը: Ամերիկացի սենատորը նաև ՌԴ-ին մեղադրել է աշխարհի մյուս երկրներում անցկացվող ընտրություններին միջամտելու մեջ: ԱՄՆ հանրապետական  սենատորի խոսքերով, ժողովրդավարական երկրների ընտրություններին միջամտելով, ռուսները նպատակ ունեն ողջ աշխարհում իրենց ծրագրերն իրականացնել:

ԱՄՆ-ի խոստացած պատժամիջոցներն ուժի մեջ մտնելու դեպքում, սրվելու է հակամարտությունը: Այն ժամանակ ռուսները կարող են հակահարվածի դիմել: Թվում է, որ գրեհեմի նման սենատորնը գոհ են Քլինթոնի պարտության համար: Նախքան ընտրությունները ՀԴԲ-ն հայտարարել էր, որ քննարկելու է Քլինթոնի փոստային նամակների հարցը, ուստի չի բացառվում, որ ինչպես հանրապետականներ են հայտարարում, ինքը ևս դեր է ունեցել այդ հարցում:

 

 

 

«Շարղ»

Քերին Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության նոր նախագիծ է ներկայացրել

 

Հենց այն պահին, երբ ԱՄՆ-Իսրայել  հարաբաերությունները սկսել են մթագնել, Ջոն Քերին ներկայացրել է նախագիծ , որը համարվում է հին դաշնակցին պահելուն ուղղված Օբամայի կառավարության վերջին ջանադրությունը: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև, որն անօրինական է համարում պաղեստինյան տարածքներում Իսրայելի  կառուցապատումը: Սա առաջին անգամն էր, որ ԱՄՆ-ն չօգտվեց իր վետոյի իրավունքից: Պաղեստնա-իսրայելական հարցի համար Քերիի նախագիծը ենթադրում է երկու կառավարության շրջանակում խնդիր կարգավորումը: Մյուս կողմից կանախետեսվում է , որ հունվարի քսանից հետո, Թրամփը կանգնեցնելու է այդ նախագծի ընթացքը ՝ հաշվի առնելով Իսրայելամետ նրա քաղաքականությունը: Նեթանյահուն միմիայն Թրամփի աջակցության հուսով է, որ չի հակադարձել ԱՄՆ-ի վերջին քայլերին: ԱՄՆ պետքարտուղարը քննադատելով Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ու հատկապես վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին դիրքորոշումներն, ասել է. «Պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցումը միջազգային օրենքների խախտում է համարվում»: «Սիոնիստական ռեժիմը Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինյան տարածքների բռնազավթման համապարփակ ծրագիր է գործադրում»,-հավելել է Ջոն Քերին:

 

 

 

orer.am

Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Daily Mail

 

Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը համարվում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենահավանական հավակնորդներից մեկը: Այդ մասին գրում Է Daily Mail թերթը՝ հղում անելով անունները չնշված պաշտոնյաների:

Նրանց կարծիքով՝ եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քեմերոնին առաջարկի այդ պաշտոնh համար, որն ավելի քան 260 հազար եվրո աշխատավարձ Է ենթադրում, շատերը կպաշտպանեն նախկին վարչապետի թեկնածությունը:

Քեմերոնի ներկայացուցիչը դեռեւս չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Բրիտանիան ազդեցություն ունի ՆԱՏՕ-ում, քանի որ «ռազմական առումով առավել նշանակելի երկիրն Է» դաշինքում ԱՄՆ-ից հետո: Ինչպես նշում Է հրատարակությունը, Միացյալ Թագավորությունը շահագրգռված Է, որ երկրի քաղաքացին ստանա այդ պաշտոնը: Նախ դա թույլ կտա Բրիտանիային «ավելի կարեւոր դեր խաղալ Եվրոպայի անվտանգության հարցում», եւ երկրորդ՝ երկրին հնարավորություն կտա «ԵՄ-ի գծով դաշնակիցներին ցույց տալ, որ ինքը ցանկանում Է Brxit-ից հետո կառուցողական դեր խաղալ աշխարհամասում»:

 «Մենք պետք Է նրա համար տեղ գտնենք, նա շատ բան կարող Է առաջարկել: Մենք պետք Է համոզենք նրան՝ վերստին մարտնչել Բրիտանիայի համար»,-թերթը մեջբերել Է նախարարների կաբինետի անդամներից մեկի խոսքը:

Կառավարությունում Քեմերոնի դաշնակիցներն այն կարծիքին են, որ երկիրը միայն կշահի նման նշանակումից: Նրանք հայտարարել են, որ նախկին վարչապետը պատրաստ Է դիտարկել այդ հնարավորությունը:

Ներկայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում Է Ենս Ստոլտենբերգը: Նորվեգիայի նախկին վարչապետը այդ պաշտոնը կթողնի 2018 կամ 2019 թվականին: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները երեք անդամ գլխավորել են Հյուսիսատլանտյան դաշինքը: 1952-ից մինչեւ 1957 թվականը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Էր Հասթինգս Իսմեյը, 1984-ից մինչեւ 1988 թվականը՝ Փիթեր Քարինգթոնը, իսկ 1999-ից մինչեւ 2003 թվականը՝ Ջորջ Ռոբերտսոնը:

Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը պաշտոնաթող եղավ այն բանից հետո, երբ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին: Նոր վարչապետ դարձավ Բրիտանիայի ներքին գործերի նախկին նախարար Թերեզա Մեյը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: