Ահաբեկչության մտավախություն Բրիտանիայում
https://parstoday.ir/hy/news/world-i49024-Ահաբեկչության_մտավախություն_Բրիտանիայում
Նոր Տարվա շեմին ահաբեկչական հարձակումների մտավախությունից ելնելով Բրիտանիայի ոստիկանությունն ավելի մեծ թվով ոստիկաններ է տեղակայել Լոնդոնի փողոցներում և հանրային մարդաշատ վայրերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 15:11 Asia/Tehran
  • Ահաբեկչության մտավախություն Բրիտանիայում

Նոր Տարվա շեմին ահաբեկչական հարձակումների մտավախությունից ելնելով Բրիտանիայի ոստիկանությունն ավելի մեծ թվով ոստիկաններ է տեղակայել Լոնդոնի փողոցներում և հանրային մարդաշատ վայրերում:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ահաբեկչական հավանական հարձակումները չեզոքացնելու համար առաջին անգամ Լոնդոնի ոստիկանությունը որոշել է անվտանգության ուժեր տեղակայել մետրոյի գնացքներում:

Լոնդոնի մետրոպոլիտենի ոստիկանապետ՝ Ֆիլ Լանգ Վոդին ասել է.«Քաղաքում անվտանգության նոր միջոցառումները տեղի են ունենում վերջերս Բեռլինում, Նիսում և Եվրոպայի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ազդեցությամբ»:

Բրիտանիայում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել: