Ահաբեկչության մտավախություն Բրիտանիայում
Դեկտեմբեր 30, 2016 15:11 Asia/Tehran
Նոր Տարվա շեմին ահաբեկչական հարձակումների մտավախությունից ելնելով Բրիտանիայի ոստիկանությունն ավելի մեծ թվով ոստիկաններ է տեղակայել Լոնդոնի փողոցներում և հանրային մարդաշատ վայրերում:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ահաբեկչական հավանական հարձակումները չեզոքացնելու համար առաջին անգամ Լոնդոնի ոստիկանությունը որոշել է անվտանգության ուժեր տեղակայել մետրոյի գնացքներում:
Լոնդոնի մետրոպոլիտենի ոստիկանապետ՝ Ֆիլ Լանգ Վոդին ասել է.«Քաղաքում անվտանգության նոր միջոցառումները տեղի են ունենում վերջերս Բեռլինում, Նիսում և Եվրոպայի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ազդեցությամբ»:
Բրիտանիայում ահաբեկչական վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել:
Պիտակ