Եվրոպական շատ երկրներում խստացվել են անվտանգության հետ կապված միջոցառումները
https://parstoday.ir/hy/news/world-i49033-Եվրոպական_շատ_երկրներում_խստացվել_են_անվտանգության_հետ_կապված_միջոցառումները
Եվրոպական շատ երկրներ, այդ թվում նաև Բուլղարիան ու Ֆրանսիան նոր տարվա սեմին ահաբեկչական գործողությունների մտավախությունից խստացրել են անվտանգության միջոցառումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 04:02 Asia/Tehran
  • Եվրոպական շատ երկրներում խստացվել են  անվտանգության հետ կապված միջոցառումները

Եվրոպական շատ երկրներ, այդ թվում նաև Բուլղարիան ու Ֆրանսիան նոր տարվա սեմին ահաբեկչական գործողությունների մտավախությունից խստացրել են անվտանգության միջոցառումները:

Համաձայն «Շին Հուա» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման, Բուլղարիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Ռումիանա Բաշվարովան ընդգծել է, որ այդ երկրի անվտանգության ուժերի աշխատակիցները ավտոբուսի ու երկաթուղու կայարաններում, օդանավակայաններում, հանրախանութներում, զբոսայգիներում և հանրային այլ վայրերում խստացրել են անվտանգության միջոցառումները:

Ֆրանսիայում ոստիկանության, անվտանգության ու իրավապահ ուժերի շուրջ 100 հազար աշխատակիցներ պատրաստ դրության են բերվել :

Ֆրանսիայի ոստիկանության ուժերի պետ Ժան Մարք Ֆալքոնը «Լը Ժուռնալ Դո Դիմանշ» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ս. Ծննդյան տոնից առաջ Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքների մակարդակը:

2016 թվականին Ֆրանսիայում  չեզոքացվել է ահաբեկչական 17 գործողություն: