Անգրագիտությանխնդիրը աշխարհի ամենաարդյունաբերական երկրում
https://parstoday.ir/hy/news/world-i49036-Անգրագիտությանխնդիրը_աշխարհի_ամենաարդյունաբերական_երկրում
Գերմանիայի դաշնային կրթա-դաստիարակչության նախարարությունը հայտարարել է, որ երկրում առկա է անգրագիտության լուրջ խնդիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 04:03 Asia/Tehran
  • Անգրագիտությանխնդիրը աշխարհի ամենաարդյունաբերական երկրում

Գերմանիայի դաշնային կրթա-դաստիարակչության նախարարությունը հայտարարել է, որ երկրում առկա է անգրագիտության լուրջ խնդիր:

Ւրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Համբուրգի համալսարանի կողմից  իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, Գերմանիայի 82 միլիոնանոց բնակչության 7.5 միլիոնը գրելու և կարդալու հետ կապված խնդիրներ ունի:

Գերմանիայի բնակչության 13 միլիոնը բավարար չափով գրագետ չլինելու պատճառով չի կարողանում բառերն առանց թելադրական սխալների գրել:

Ուսումնասիրության համաձայն, Գերմանիայում տղամարդկանց 60, իսկ կանանց 40 տոկոսը լիարժեք կերպով չեն տիրապետում գրելու և կարդալու կարողությանը:

Այս հաղորդման համաձայն ուսումնասիրության ենթարկված անձանց ավելի քան կեսը դպրոցն ավարտելու վկայագիր չունի և շատ դեպքերում նրանց ծնողներն էլ բավարար չափով գրագետ չեն: