Անգրագիտությանխնդիրը աշխարհի ամենաարդյունաբերական երկրում
Գերմանիայի դաշնային կրթա-դաստիարակչության նախարարությունը հայտարարել է, որ երկրում առկա է անգրագիտության լուրջ խնդիր:
Ւրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Համբուրգի համալսարանի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, Գերմանիայի 82 միլիոնանոց բնակչության 7.5 միլիոնը գրելու և կարդալու հետ կապված խնդիրներ ունի:
Գերմանիայի բնակչության 13 միլիոնը բավարար չափով գրագետ չլինելու պատճառով չի կարողանում բառերն առանց թելադրական սխալների գրել:
Ուսումնասիրության համաձայն, Գերմանիայում տղամարդկանց 60, իսկ կանանց 40 տոկոսը լիարժեք կերպով չեն տիրապետում գրելու և կարդալու կարողությանը:
Այս հաղորդման համաձայն ուսումնասիրության ենթարկված անձանց ավելի քան կեսը դպրոցն ավարտելու վկայագիր չունի և շատ դեպքերում նրանց ծնողներն էլ բավարար չափով գրագետ չեն: