Գիտնականները լրացուցիչ վայրկյան կավելացնեն 2016 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i49051-Գիտնականները_լրացուցիչ_վայրկյան_կավելացնեն_2016_թվականին
Երկրի պտույտի միջազգային ծառայության (IERS) մասնագետները ըստ UTC ժամանակի լրացուցիչ վայրկյան կավելացնեն 2016 թվականի դեկտեմբերի 31-ի վերջին րոպեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 05:28 Asia/Tehran
  • Գիտնականները լրացուցիչ վայրկյան կավելացնեն 2016 թվականին

Երկրի պտույտի միջազգային ծառայության (IERS) մասնագետները ըստ UTC ժամանակի լրացուցիչ վայրկյան կավելացնեն 2016 թվականի դեկտեմբերի 31-ի վերջին րոպեին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ծառայությունը հայտնել Է իր պաշտոնական կայքում զետեղված տեղեկագրում: Այսպես կոչված կոորդինացիոն վայրկյանն ավելացվում Է UTC ժամանակի (համաշխարհային կոորդինացված ժամանակ), որը որպես ստանդարտ Է ընդունված երկրի ժամային գոտիների ժամանակի համար, եւ UT1 (ունիվերսալ ժամանակ) սանդղակի համաձայնեցման համար: Երկրագնդի պտույտի արագության դանդաղելու պատճառով ընդունված ընդհանուր ստանդարտով օրվա տեւողության եւ արեգակնային օրվա իրական տեւողության տարբերությունը, որն ընկած Է ունիվերսալ ժամանակի հաշվման հիմքում, աճում Է: 

«Դրական կոորդինացիոն վայրկյանը կավելացվի 2016 թվականի դեկտեմբերի վերջին»,- ասված Է IERS-ի հրապարակման մեջ: Ինչպես նշում Է IERS-ը, կոորդինացիոն վայրկյանները կարող են ավելացվել դեկտեմբերի կամ հունիսի վերջին: Ծառայությունը որոշում Է ընդունում յուրաքանչյուր կես տարին մեկ եւ դրա վերաբերյալ տեղեկատվություն հրապարակում իր կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am