Մամուլի տեսություն 31-12-2016
ՌԴ վարչապետ ՝ Դմիտրի Մեդվեդևն ասել է , որ Վաշինգտոնն է ստեղծված իրավիճակի պատասխանատուն: Մյուս կողմից, ԱՄՆ-ում նոր կառավարություն է իշխանության գալու, որը հույսեր է ներշնչում ՝ երկու երկրի հարաբերությունները բարելավելու համար
«Ջոմհուրի էսլամի»
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ պետայրերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի վերջին տարիների քայլերն ամենամեծ հարվածն են հասցրել երկու երկրի հարաբերություններին: Օբաման ստորագրեց ԱՄՆ-ի դեմ ռուսաստանին վերագրվող կիբերային հարձակումներին ի պատասխան ռուս 35 դիվանագետների վտարման մասին հրամանագիրը: Իսկ Կրեմլը զգուշացրել է , որ փոխադարձ քայլերի է դիմելու: Օբամայի հրամանով, ռուս դիվանագետները 72 ժամ ունեին երկրից հեռանալու համար: ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, իր երկիրն ընդունում է, որ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները:
ՌԴ վարչապետ ՝ Դմիտրի Մեդվեդևն ասել է , որ Վաշինգտոնն է ստեղծված իրավիճակի պատասխանատուն: Մյուս կողմից, ԱՄՆ-ում նոր կառավարություն է իշխանության գալու, որը հույսեր է ներշնչում ՝ երկու երկրի հարաբերությունները բարելավելու համար: ԱՄՆ-ը ՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ երկրներից մեկը, հետամուտ է Եվրոպայի արևելքում հակառուսական քաղաքականությունների իրականացմանը:
Այդ թեմային անդրադարձել է նաև «Իրան» օրաթերթը գրելով.-
«Իրան»
Մոսկվան հակադարձել է հակերային հարձակման մեղադրանքով իր երկրի դիվանագետներին ԱՄՆ-ից վտարմանը
Կրեմլի խոսնակի հայտարարությամբ, Մոսկվայի դեմ ԱՄն-ի քայլերն Օբամայի անկանխատեսելի քաղաքականության հետևանքն են: Պեսկովի ասածով, Վաշինգտոնի քայլերը երկու նպատակ են հետապնդում ՝ առաջինը երկու երկրի հարաբերությունների խումը, երկրորդը՝ ԱՄՆ նորընտիր նախագահի արտաքին քաղաքականությանը հարվածելը: ՌԴ ԱԳ նախարարը Պուտինին առաջարկել է հակադարձ քայլի դիմել, սակայն ՌԴ նախագահը, որ ցանկանում է Թրամփի նախագահության շրջանում բարելավել երկու երկրի հարաբերությունները, մերժել է այդ առաջարկը: Ամերիկացի ծայրահեղական դիվանագետները ողջունել են ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը : Նրանց համոզմամբ, Օբամայի պաշտոնավարման ութ տարիներին, Ռուսաստանը մշտապես փորձել է մեծացնել աշխարհում իր ներթափանցումը:
1in.am
Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին։ Այդ մասին նշված է պետության ղեկավարի հայտարարությունում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինն ընդգծել է, որ հայրենիք վերադարձած ռուս դիվանագետներն ամանորյա արձակուրդները կանցկացնեն տանը՝ հարազատների ու մերձավորների շրջանում.
«Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար։ Մենք ոչ ոքի չենք վտարի։ Մենք նրանց ընտանիքներին ու երեխաներին չենք արգելի օգտվել ամանորյա արձակուրդների ժամանակ սովորական դարձած հանգստավայրեր»։
Պուտինն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իշխանության վերջին շրջանում կայացրել է նման որոշում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը Պուտինին առաջարկել է երկրից վտարել 35 ամերիկացի դիվանագետի, այնքան, որքան որ ԱՄՆ-ից վտարված ռուս դիվանագետների քանակն է։
«Ռեսալաթ»
Դժվար տարի ՝ Եվրոպայի համար
Եվրոպայի հարցերի փորձագետների համոզմամբ, 2016 թվականը դժվար տարի էր Կանաչ մայրցամաքի համար, որից էլ ենթադրություն, որ գալիք տարին ևս ծանր է լինելու եվրոպական երկրների համար: Գերմանիայի քաղաքացիների 58 տոկոսի կարծիքով, նոր տարում ավելի է բարդանալու միավորված Եվրոպայի ձևավորման աշխատանքը: Հարցվող գերմանացիների միայն 15 տոկոսն են վստահ, որ Եվրամիությունն առավել միավորված է լինելու 2017 թվականին: Կանաչ մայրցամաքի երիտասարդ բնակչությունն առավել լավատեսորեն է մոտենում հարցին: 18-ից 29 տարեկան երիտասարդների շուրջ տասը տոկոսը հուսով են , որ Եվրամիությանն ավելի լավ տարի է սպասվում:
«Շարղ»
Մեծ հավանականությամբ սպանվել է Բրազիլիայում Հունաստանի դեսպանը
Բրազիլիայում Հունաստանի դեսպանի անհետանալուց հետո, այդ երկրի ոստիկանությունը հայտարարել է այրված դիակ գտնելու մասին: դա հավանաբար հենց անհետացած դեսպանի մարմինն է: Դեսպան՝ Ամիրիդիսն անհետացել է այն ժամանակ, երբ իր ընտանիքի հետ միասին գտնվում էր արձակուրդի մեջ: Ոստիկանությունը հայտարարել է, որ գտել է մի մեքենա, որի պետհամարանիշը համապատասխանում է դեսպանի մեքենային: Ոիստի ոստիկանությունը ենթադրում է , որ հայտնաբերված դիակն ու մեքենան պատկանում են Հունաստանի դեսպանին: