Մերկելը խոսել է 2016 թվականի ամենամեծ չարիքի մասին
Հունվար 01, 2017 13:58 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամանորյա շնորհավորական ուղերձում խոսել է 2016 թվականի ամենամեծ չարիքի՝ ահաբեկչության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-հղում տալով Deutsche Welle պարբերականին:
«Անցած տարվա իրադարձությունները մեզ փորձարկեցին բոլոր ոլորտներում: Իսլամական ահաբեկչությունն անկասկած մեզ համար շատ բարդ փորձություն էր: Երկիրն ամբողջ տարվա տնթացքում ահաբեկչական սադրանքների ենթարկվեց: Մենք պետք է առավել ամրապնդենք մեր բայքարն ընդդեմ ահաբեկչության: Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք: Մենք պետք է պայքարենք, քանի որ միայն համախմբված պայքարի շնորհիվ կարող ենք հասնել հաջողության»,-ասել է Մերկելը:
operativ.am/
Պիտակ