Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորումը
Տնտեսության համաշխարհային ֆորումի նախագահն անդրադարձել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորմանը:
«ԻՏԱՌ ՏԱՍ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կարևորելով Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների մակրադակի բարձրացումը, Ֆիլիպ Ռոսլերն անհրաժեշտ է համարել կողմերի միջև տարաձայնությունների կարգավորումը:
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է դրական քայլեր ձեռնարկեն լարվածության վերացման ուղղությամբ:
Տնտեսության համաշխարհային ֆորումի նախագահն ասել է.«Պետք է ընդհանուր պատկերացում կազմել Եվրոպայի հարցերի մասին։ Դա վերաբերում է եվրոպական երկրներին և ԱՄՆ-ը դերակատարություն չունի այդ հարցում»:
«Եվրոպան չկարողացավ համագործակցել Ռուսաստանի հետ և հենց այդ սխալը կողմերի միջև լարվածության առաջացմանը հանգեցրեց»․ասել է Ֆիլիպ Ռոսլերը:
Այժմ սրվել են Մոսկվա-Արևմուտք հարաբերությունները: