Մամուլի տեսություն 02-01-2017
Ֆրանսիան երբեք որևէ անհատի կամ նույնիսկ ամենահզոր երկրին թույլ չի տալու վերանայման ենթարկել համաշխարհային մասշտաբով ձերբերված համաձայնությունը :
«Ռեսալաթ»
Օլանդը սպառնացել է Թրամփին
Բնակլիմայական դաշինքից դուրս գալու մասին ԱՄՆ նորընտիր նախագահի խոսքերի կապակցությամբ դժգոհություն են հայտնել Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները: Նոր տարվա առիթով ունեցած հեռուստատեսության ելույթում, Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին , ասելով.-«Ֆրանսիան երբեք որևէ անհատի կամ երկրի թույլ չի տալու վերանայել փարիզյան համաձայնությունը»:
2015 թվականաին 125 երկրի համաձայնության չեղարկման վերաբերյալ սպառնալիքի մասին ԱՄՆ նորընտիր նախագահին իր խոսքն ուղղելով, Օլանդն ասել է.-«Շեշտում են, որ Ֆրանսիան երբեք որևէ անհատի կամ նույնիսկ ամենահզոր երկրին թույլ չի տալու վերանայման ենթարկել համաշխարհային մասշտաբով ձերբերված համաձայնությունը»: Ֆրանսիայի նախագահի հավաստմամբ, պետք է ընդմիշտ հիշել, որ պատմական համաձայնությունը կնքվել է Փարիզում, իսկ ֆրանսիան պաշտպանելու է այդ կարևոր ձեռքբերումը: Ըստ աղբյուրի, Դոնալդ Թրամփը հարցականի տակ է դրել ԱՄՆ-ի բազմակողմանի և միջազգային մասշտաբով տրված հանձնառությունները և խոստացել է, որ կրճատելու է աշխարհի համար ԱՄՆ-ի ծախսերը: Այդ հարցերից մեկն էլ կլիմայի մասին փարիզյան համաձայնության ստորագրումն է: Թրամփի հավակնությամբ, կլիմայական փոփոխությունների հարցը և արդյունաբերական գործունեության հետ նրա առնչությունը Չինաստանի կողմից ներկայացված դավադրություն է , որպեսզի կարողանա սանձել ԱՄՆ-ի զարգացած ինդուստրիան կամ էլ ածխի առևտրի հարցում պահպանել առաջատարի իր դիրքերը:
«Շարղ»
Մոտ ապագայում Հյուսիսային Կորեան փորձարկելու է իր բալիստիկական հեռահար հրթիռները
Հյուսիսային Կորեայի առաջնորդի տեղեկացմամբ, իր երկիրը պատրաստ է մոտ ապագայում փորձարկել միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ բալիստիկական հեռահար հրթիռները: Նոր տարվա առիթով հղած շնորհավորական ուղերձում, նա ասել է, որ բալիստիկական միջմայրցամաքային հրթիռների արտադրումն անցնում է վերջանական փուլը:
Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը խորապես մտահոգում են միջազգային հանրությանը: տարբեր բանաձևերով, ՄԱԿ-ն այդ երկրից պահանջել է վերջ դնել միջուկային փորձարկումների: Առ այսօր Փխենյանը հինգ ատոմային փորձարկում է իրականացրել : Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ նման փոձարկումներ է կատարել 2006 , 2009 , 2013 թվականներին , իսկ երկու անգամ էլ 2016 թվականին: Թվում է , որ վերջինը եղել է հզորագույնը: Փխենյանի հայտարարությամբ, հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկը ՝ յան տեղադրելով բալիստիկական հրթիռի վրա: Սակայն դա դեռևս վերջնականապես չի հաստատվել և որոշ փորձագետներ տարակուսանքով են խոսել այդ մասին: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաներ է ձեռք բերել, որոնք կարող են հավասարվել ԱՄՆ-ի կարողությանը: Ամերիկացի ռազմական մի պաշտոնյան հայտարարել է, որ նույնիսկ եթե փխենյանին հաջողվի հրիթռի վրա տեղադրել միջուկային մարտագլխիկը, ապա հեռահար հարձակումների համար անհրաժեշտ տեխնոլոգիայի ձեռքբերումը լինելու է այդ երկրի առջև ծառացած խնդիրներից մեկը:
«Իրան»
ԱԽ-ը հաստատել է Սիրիայում հրադադարի ռեժիմը
2016 թվականի ավարտին ժամեր մնացած, ՄԱԿ-ի Ախ-ը ձայների մեծամասնությամբ , համաձայնել Սիրիայում վեցամյա պատերազմին վերջ դնելու համար ռուսաստանի նախագծին ՝ հիմք ընդունելով խորհրդի նախկին բանաձևերը և ժնևյան նախկին համաձայնությունը: ԱԽ-ը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:
Ախ-ը կարևորել է թիվ 2336 բանաձևի անհապաղ ու լիարժեք իրագործումը: Անցած շաբաթ, Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում հրադադար հայտարարեցին: Հրադադարի առաջիկա բանակցությունները շարունակվելու են 2017 թ.-ի հունվարի 23-ին ՝ Ղազախստանի մայրաքաղաքում: Կազմվելու է նաև ռուս-թուրքական համատեղ կոմիտե : Ղազախստանն իդեպ բանակցությունների հյուրընկալումը պայմանավորել է հրադադարի ռեժիմը հարգելով: Սակայն վերջին տեղեկությունների համաձայն, զինյալ ընդդիմադիրները հրթիռային հարձակում են իրականացրել շիաաբնակ քաղաքներում:
1in.am
Վերջին 5 տարում Գերմանիայում մուսուլմանների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի վերջի դրությամբ՝ Գերմանիայում ապրում էր 4.4-4.7 միլիոն մուսուլման, ինչը կազմում է երկրի բնակչության 5.4-5.7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ-ը։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011-2015 թվականներին Գերմանիայում մուսուլմանների թիվն ավելացել է 1.2 միլիոնով։ Դրա հետ մեկտեղ՝ նվազել է Գերմանիայի մուսուլմանների թվում թուրքերի տեսակարար կշիռը։
Եթե 2008 թվականին թուրքերը կազմում էին Գերմանիայի մուսուլմանների ընդհանուր թվի 68 տոկոսը, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 51 տոկոսի։
Operativ.am
Թերեզա Մեյը խոստացել է բանկցությունների ժամանակ հաշվի առնել յուրաքանչյուր բրիտանացու կարծիքը
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ «Brexit»-ի բանակցությունների ժամանակ հաշվի կառնի բոլոր բրիտանացիների շահերը, ովքեր կողմ են քվեարկել Եվրոպական Միությանից երկրի դուրս գալուն, նաև դեմ քվեարկածների: Այս մասին հաղորդում է Bloomberg- ը:
«Երբ ես Եվրոպայում նստեմ բանակցային սեղանի շուրջ այս տարի, ապա կհիշեմ, որ պետք է հասնել արդար համաձայնագրի ոչ միայն նրանց համար, ովքեր կողմ են քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, այլև երկրի յուրաքանչյուր քաղաքացու», - ասել է նա:
Ավելի վաղ Թերեզա Մեյն իր ամանորյա ելույթում կոչ էր արել բրիտանացիներին միավորել Եվրոպական Միության կազմից դուրս գալուց հետո Միացյալ Թագավորության նոր դերի շուրջ: