Պապը թողություն է խնդրել մանկապղծության զոհերից
Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը դատապարտելով հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերը, դրանց զոհերից թողություն է խնդրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրացիսկոս Պապը կաթոլիկ աշխարհի բոլոր արքեպիսկոպոսներին ուղղված նամակում հայտարարել է, որ եկեղեցին թողություն է հայցում որոշ հոգևորականների կողմից սեռային բռնության ենթարկված իր զավակների կրած ցավերի ու տառապանքների համար:
«Այս հանցանքը ամոթանք է համարվում եկեղեցու համար, քանի որ այդ երեխաներին խնամելու պատասխանատվությունը ստանձնած անձինք ոչնչացրել են նրանց արժանապատվությունը»,-ասված է նամակում:
Պապն այդ նամակում արքեպիսկոպոսներին կոչ է արել նման մեղք գործողների հանդեպ կտրուկ մոտեցում ցուցաբերել:
Վերջին տարիներին բացահայտվել են կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից աշխարհի տարբեր երկրներում իրականացված մանկապղծության բազմաթիվ դեպքեր: Միայն մեկ տարում Վատիկանն այդ հարցով 800 բողոք է ստացել: Իսկ անցած տասը տարվա ընթացքում նման մեղադրանքի համար կարգալույծ են արվել 900 հոգևորականներ:
Վատիկանը 2013 թվականին հայտարարեց, որ տարեկան գրանցվում է կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից մանկապղծության 600 դեպք: