Թուրքիայի տարածքից հրթիռակոծվել է Քեսաբը
Հունվար 21, 2016 05:53 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը սիրիական ժամանակով ժամը 15:15-ին «Գրադ» տեսակի հրթիռներ են ընկել հիմնականում հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքի վրա։
Այդ մասին հայտնել է «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիգ Բողիկյանը, հաղորդում է asbarez.com-ը:
Բողիկյանի խոսքով՝ հրթիռների հարվածներն իրականացվել են Թուրքիայի տարածքից:
Հրթիռներից մեկն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր հեռավորության վրա, իսկ մյուսը՝ քաղաքում գտնվող Հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում գտնվող փողոցի վրա։
Հրթիռային հարվածն ավերածություններ է առաջացրել։ Հաղորդվում է 1 վիրավորի մասին: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Պիտակ