Ֆրանսիան կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումը
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումն ՝ այդ երկիրը որակելով մարդկային քաղաքակրթության օրրանը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիա և Լիբանանի հետ սահմանակից Հադիդա Յաբուսի շրջան կատարած այցի ժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության նախագահ ՝ Տիերի Մարիանին ասել է.-«Միջազգային հանրությանը պետք է պատմել Սիրիայի իրադարձությունների և Հալեպի բնակիչների հաղթանակների մասին»: Մարիանին հարում է Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությանը:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար ՝ Մարին Լըպենի խոսքերով, իր երկիրը պետք է վերականգնի Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և համագործակցի Ռուսաստանի հետ ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:
Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի տապալման ծրագիրը ձախողելուց հետո, Եվրոպական որոշ պետայրեր խոսում են Սիրիայի հետ համագործակցություն սկսելու մասին: