Ֆրանսիան կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումը
https://parstoday.ir/hy/news/world-i49867-Ֆրանսիան_կարևորել_է_Սիրիայում_խաղաղության_հաստատումը
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումն ՝ այդ երկիրը որակելով մարդկային քաղաքակրթության օրրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 13:04 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումը

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կարևորել է Սիրիայում խաղաղության հաստատումն ՝ այդ երկիրը որակելով մարդկային քաղաքակրթության օրրանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Սիրիա և Լիբանանի հետ սահմանակից Հադիդա Յաբուսի շրջան կատարած այցի ժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության նախագահ ՝ Տիերի Մարիանին ասել է.-«Միջազգային հանրությանը պետք է պատմել Սիրիայի իրադարձությունների և Հալեպի բնակիչների հաղթանակների մասին»: Մարիանին հարում է Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությանը:

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար ՝ Մարին Լըպենի խոսքերով, իր երկիրը պետք է վերականգնի Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և համագործակցի Ռուսաստանի հետ ՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:

Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի տապալման ծրագիրը ձախողելուց հետո, Եվրոպական որոշ պետայրեր խոսում են Սիրիայի հետ համագործակցություն սկսելու մասին: