Անտարկտիդայի սառցաշերտերից մոտ ժամանակներս կպոկվի խոշորագույն սառցաբեկոր. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i49897-Անտարկտիդայի_սառցաշերտերից_մոտ_ժամանակներս_կպոկվի_խոշորագույն_սառցաբեկոր._գիտնականներ
Անտարկտիդայի սառցաշերտերից մոտակա ժամանակներս կպոկվի սառցաբեկոր, որը կդասվի պատմության մեջ 10 ամենախոշորների թվում, ասում են գիտնականները: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման հայտարարությամբ հանդես են եկել գիտնականները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2017 19:40 Asia/Tehran
  • Անտարկտիդայի սառցաշերտերից մոտ ժամանակներս կպոկվի խոշորագույն սառցաբեկոր. գիտնականներ

Անտարկտիդայի սառցաշերտերից մոտակա ժամանակներս կպոկվի սառցաբեկոր, որը կդասվի պատմության մեջ 10 ամենախոշորների թվում, ասում են գիտնականները: Ինչպես հաղորդում է BBC-ն, նման հայտարարությամբ հանդես են եկել գիտնականները:

Մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում «Լարսեն C» սառցաշերտի մնացած հատվածից կպոկվի մոտ հինգ հազար քառակուսի կիլոմետր տարածքով սառցակտոր, որը Մոսսկվայի տարածքից երկու անգամ մեծ է:

«Լարսեն C» սառցաշերտը նախկինում երեք մասից բաղկացած և Ջամայկա կղզու մակերեսի չափով ընդհանուր մակերես ունեցող Լարսեն շելֆային սառցադաշտի վերջին ամբողջական մնացած մասն է: Վերջին տասնամյակների ընթացքում «Լարսեն A» և «Լարսեն B» սառցաշերտերը փլուզվել են և ջրի տակ անցել գլոբալ տաքացման պատճառով:

«Լարսեն A»-ն պոկվել է հիմնական սառցադաշտից 1995 թվականին, 2002 թվականին նույնը տեղի է ունեցել 3250 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող «Լարսեն B»-ի հետ: Ընդամենը 35 օր անց «Լարսեն B»-ն գրեթե ամբողջությամբ քայքայվել է:

1in.am