Ջոն Քերրին կայցելի Անտարկտիդա
(last modified Sat, 05 Nov 2016 10:29:14 GMT )
Նոյեմբեր 05, 2016 13:59 Asia/Tehran
  • Ջոն Քերրին կայցելի Անտարկտիդա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կդառնա պետքարտուղարության առաջին գործող ղեկավարը, որը կայցելի Անտարկտիդա, ընդ որում ուղեւորությունը ծրագրված է նոյեմբերի 7-10-ը, մինչդեռ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու, հայտնում է BBC–ն։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում հերքել է, որ Քերրին միտումնավոր է հենց այդ օրերին մեկնում երկրից ՝ Անտարկտիդա այցելության ժամանակի ընտրությունը բացատրելով բարենպաստ եղանակային պայմաններով։

Քիրբին հայտնել է, որ Քերրին վաղաժամկետ է քվեարկել։

Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Քերրին կայցելի սառուցյալ մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայանը, ափամերձ Մակ-Մերդո, նաեւ Հարավային բեւեռում գտնվող ամենահին անտարկտիկյան «Ամունդսեն Սքոթ» կայանը։

News.am