Մեծ Բրիտանիայի բանակի համար ստեղծվում է լազերային համակարգ
https://parstoday.ir/hy/news/world-i49933-Մեծ_Բրիտանիայի_բանակի_համար_ստեղծվում_է_լազերային_համակարգ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կնքել է 37 միլիոն դոլարի պայմանագիր լազերային զենքի նախատիպի ստեղծման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2017 06:52 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի բանակի համար ստեղծվում է լազերային համակարգ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կնքել է 37 միլիոն դոլարի պայմանագիր լազերային զենքի նախատիպի ստեղծման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ նախատիպի մշակման նպատակը հասկանալն է, թե արդյոք կարող է «ուղղորդված էներգիայի» տեխնոլոգիան գերակայություն տալ զինված ուժերին: Համակարգի ցուցադրությունը նախատեսվում է 2019 թվականին:

Պայմանագիրը կնքվել է անմիջապես մի քանի եվրոպական պաշտպանության ընկերությունների հետ, որոնք աշխատելու են նոր տեխնոլոգիայի վրա համատեղ:

Նախատիպը գնահատվելու է այն բանի հիման վրա, թե ինչքան ճշգրիտ է այն կարողանալու ընտրել և հետևել թիրախներին տարբեր հեռավորությունների վրա և տարբեր եղանակային պայմաններում՝ ցամաքում և ջրում:

Նշվում է, որ այդ տեխնոլոգիան կարող է ավելի արդյունավետ լինել նոր սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց կարող են բախվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերը:

Tert.am