Մամուլի տեսություն 07-01-2017
Հնարավոր է՝ Վաշինգտոնը Չինաստանի հետ ավելի բացահայտ առճակատման մեջ մտնի, իսկ նման պայմաններում ԱՄՆ-ի շահերի տիրույթում չէ Ռուսաստանի հետ անիմաստ առճակատումը շարունակելը, հետխորհրդային տարածքում նրա հետ մերձամարտի բռնվելը:
news.am
Քաղաքագետ. Հնարավոր է՝ 2017-ին Վաշինգտոնը Չինաստանի հետ ավելի բացահայտ առճակատման մեջ մտնի
Դոնալդ Թրամփի իշխանության գալով հնարավոր է ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն ընդհանրապես հետխորհրդային տարածքի՝ ներառյալ Հարավային Կովկասի եւ Ուկրաինայի նկատմամբ, որոնք նոր վարչակազմի համար ավելի քիչ նշանակություն կունենան, համենայնդեպս՝ Սպիտակ տանը նրա ղեկավարության նախնական փուլում: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Փորձագետի խոսքով՝ այս տարածաշրջանները, ինչն, ի դեպ, Թրամփն արդեն նշել է, չեն մտնում ԱՄՆ-ի շահերի համար կենսական կարեւորություն ներկայացնող ոլորտի մեջ, այստեղ նրանց, ըստ էության, ոչինչ չի սպառնում: «Ամեն ինչ կշարունակվի ինչպես նախկինում, Վրաստանն ու Ուկրաինան կմնան ամերիկյան քաղաքականության ազդեցության ներքո, սակայն Վաշինգտոնից ավելի պակաս աջակցություն կստանան, այդ թվում՝ ֆինանսական եւ ռազմական: Վաշինգտոնն, իհարկե, հիմա չի ճանաչում Ղրիմի ինքնորոշումն ու Աբխազիայի անկախությունը, բայց այս հարցերը նրա համար ոչ հրատապ կդառնան: Առավել կարեւոր են ուրիշ ոլորտները՝ արմատական իսլամիզմի եւ ահաբեկչության դեմ պայքարը, Չինաստանը, Հարավարեւելյան Ասիան եւ Հնդկաստանը, Հյուսիսային Աֆրիկան եւ այլն: Նոր վարչակազմը Մոսկվայի հետ երկխոսության եւ համագործակցության համար այս ոլորտներում ուղիներ կփնտրի: Այլ հարց է, որ Բուշի, Քլինթոնի եւ Օբամայի վարչակազմերը եւս սկսել են Մոսկվայի հետ համագործակցության ուղիների որոնմամբ, իսկ ավարտել են նրա հետ կոշտ դիմակայությամբ: Ըստ երեւույթին, ինչ-որ բան կախված է նաեւ Մոսկվայից, որն իրեն պետք է ցույց տա որպես հուսալի, բանակցելու ընդունակ եւ անհրաժեշտ գործընկեր: Թրամփը բիզնեսմեն է եւ որպես այդպիսին դա կգնահատի: Իհարկե, ԱՄՆ-ի ցանկացած վարչակազմի շահերից չի բխում տարածաշրջանում նոր լիամասշտաբ պատերազմ սկսելը»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:
Միեւնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ 2017-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բեկում սպասելու ոչ մի հիմք չկա: «Հարկ է նաեւ հաշվի առնել, որ Ռուսաստանի հնարավորությունները եւս սահմանափակ են, այդ թվում՝ շարունակվող տնտեսական ճգնաժամի շնորհիվ: Հնարավոր է՝ Վաշինգտոնը Չինաստանի հետ ավելի բացահայտ առճակատման մեջ մտնի, իսկ նման պայմաններում ԱՄՆ-ի շահերի տիրույթում չէ Ռուսաստանի հետ անիմաստ առճակատումը շարունակելը, հետխորհրդային տարածքում նրա հետ մերձամարտի բռնվելը: Եվրամիությունը նույնպես, հավանաբար, կսկսի փոխվել, շարժվել դեպի ազգայնականություն եւ մեկուսացում, Մերկելի նման «գլոբալիստ» քաղաքական գործիչների ժամանակն անցնում է: Այս ամենը չի նշանակում, որ համաշխարհային խաղացողները թույլ կտան, որ տարածաշրջանը խրվի ռազմական գործողությունների քաոսի մեջ, բայց ոչ մեկը ցանկություն չի ունենա նրա կայուն խաղաղության համար ռեսուրսներ եւ ուժ ծախսել»,- եզրափակեց Ալեքսանդր Սկակովը:
«Համշահրի»
«Ահաբեկիչների կողմից Դամասկոսի ջուրը կտրելը համարվում է պատերզմական ոճրագործություն».-Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.-«Ահաբեկիչների կողմից Դամասկոսի ջուրը կտրելը համարվում է պատերազմական ոճրագործություն և անմարդկային քայլ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած առանձին նամակներով, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկիչների այդ քայլը համարվում է միջազգային օրենքների խախտում:
«Ահաբեկչական խմբավորումները, որոնք մի շարք երկրների կողմից «չափավորական» են կոչվել, 2016 թվականն ավարտել են Սիրիայի մայրաքաղաքի երկու թաղամասերի ջուրը կտրելով».-ասվում է նամակում: Ահաբեկիչները նաև դիզելային վառելիքով թունավորել են քաղաքի ջուրը: Դամասկոսը կորցրել է ջրային ռեսուրսի ավելի քան 80 տոկոսը: Նման անմարդկային քայլը շարունակվելու դեպքում, կարող է վտանգվել քաղաքի յոթմիլիոն բնակիչների կյանքը:
Սիրիայի կառավարությունը կատարել է իր ազգային պարտքը ՝ բոլոր հնարավորություններով ժողովրդին օգնելով: Պաշտոնական Դամասկոսը ցավ է հայտնել միջազգային հանրության, նաև մարդու իրավունքների հավակնորդ երկրների պահած լռության համար և հայտարարում է , որ ի հովանավորում ահաբեկիչներին բանաձևերի ընդունումը կարող է ավելի բարդացնել այդ երկրի իրավիճակը:
Սիրիայի կառավարությունը նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել դատապարտել ահաբեկիչների կատարած ոճրագործությունները:
«Իրան»
Օբամայի վերջին ջանքերը Գվանտանամոյի կալանավայրը փակելու համար
Բարաք օբամյի կառավարությունն Արաբիային է հանձնել Գվանտանամոյի կալանավայրի չորս եմենցի բանտարկյալներին: Արաբիայի ներքին նախարարության անվտանգության գծով խոսնակն ասել է, որ հիշյալ կալանավորներն ապրում են Ռիադում: Չնայած Թրամփի խիստ հակադրությանը, Սպիտակ տունը խոստացել էր, որ մինչև հունվարի քսանը ավելի մեծ թվով կալանավորներ են փոխադրվելու կալանավայրից: Սպիտակ տան խոսնակը դեմ գնալով Թրամփի հակադրումներին, հայտարարել էր, որ Օբաման մինչև նոր նախագահի աշխատանքի մեկնարկը կարող է իրականացնել իր ծրագրերը: Եմենցի չորս կալանավորներին Արաբիա փոխադրելով, Գվանտանամոյից տեղափոխված բանտարկյալների թիվը հասնում է 40-ի : Սպիտակ տուն մտնելուց առաջ, Օբաման խոստացել էր, որ փակելու է տխրահռչակ կալանավյրը, որտեղ պահվում էին Ալ-Ղաիդայի հետ համագործակցության կասկածյալները: Կոնգրեսի հանրապետականներն ընդդիմանում էին օբամայի այդ որոշմանը : Հակառակ Օբամային, Թրամփը դեմ է Գվանտանամոյի կալանավայրը փակելուն: Նրա համոզմամբ, կալանավայրում պահվող բանտարկյալները վտանգավոր հանցագործներ են և չպետք է նրանց վերադառնալու հնարավորություն տալ:
«Շարղ»
Թրամփը աշխատանքից հեռացրել է Օբամայի կառավարության բոլոր դեսպաններին
Զարմանալի կերպով մտավ ընտրական դաշտ,նույնքան զարմանալիորեն դարձավ ԱՄՆ-ի նախագահը և ամեն քայլափոխի ոտնահարում է ԱՄՆ-ի քաղաքական նորմերը: Թրամփն անկանխատեսելի որոշումների մարդ է: Թրամփի իշխանափոխության թիմը պաշտոնական հաղորդագրություն տարածելով, մի շարք երկրներում ԱՄՆ դեսպաններից պահանջել է մինչև նոր նախագահի երդմնակալության օրը հեռանալ պաշտոնից: պարտադիր պայմանը մտահոգությունների տեղիք է տվել մինչև Սենատում առաջադրվող դեսպանների հաստատումը, Բրիտանիայում, Կանադայում և Գերմանիայում դիվանագիտական կարևոր պաշտոնների թափուր մնալու կապակցությամբ: Թրամփի աշխատանքային թիմի հայտարարությամբ, ոչ մի երկրի դեսպանի նկատմամբ այդ հարցում բացառություններ չեն լինելու: Թեև Թրամփը բոլոր դեսպաններին է հետ կանչել, սակայն առայժմ ընտրել է միայն Իսրայելում և Չինաստանում ԱՄՆ դեսպաններինև չի թվում, որ մինչև երդմնակալության օրն ընտրելու է մյուս դեսպաններին: