Զիգմար Գաբրիել. Բեռլինը կարող է ոչնչացնել ԵՄ-ն
Գերմանիայի կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելն ասել է. «ԵՄ-ում տնտեսական կոշտ քաղաքականությունների գործադրման վրա Բեռլինի դրած շեշտը պատճառ է դարձել, որ այս միությունն առավել քան երբևէ պառակտվի: ԵՄ-ի փլուզումը կանխատեսելի է»:
«Փրես Թի Վի»-ի շաբաթ օրվա հաղորդման համաձայն, Գաբրիելը նշել է. «Բյուջեի դեֆիցիտի կրճատման համար Ֆրանսիայի ու Իտալիայի քայլերը քաղաքական տեսակետից վտանգավոր են և կարող են այդ երկրներում աջակողմյան ծայրահեղական գործիչների ուժ ստանալու պատճառ դառնալ»:
«Եվրոպայում աջակողմյան ծայրահեղական քաղաքական գործիչները պահանջում են ԵՄ-ից իրենց երկրների հրաժարումը»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերի տեղակալը հավելելով, որ եթե նման բան տեղի ունենա, գերմանացիների հաջորդ սերունդը անիծելու է այդ երկրի ներկա իշխանություններին:
Զիգմար Գաբրիելն ավելի վաղ «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ շատ գերմանացիների համոզմամբ, այդ երկրի կառավարության քաղաքականություններն ու քայլերը չեն բավարարում իրենց պահանջները: