Գերմանիան մեղադրում է Ռուսաստանին ԵԱՀԿ համակարգիչների վրա հաքերային հարձակման մեջ
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գրասենյակը, որը հակահետախուզական գործառույթներ է կատարում, ենթադրում է, որ նոյեմբերի սկզբին Եվրապայի անվտանգության և համագործակցության կազմակերպության համակարգիչների վրա տեղի ունեցած հարձակման ետևում կարող են կանգնած լինել ռուս հաքերները: Apsny.ge-ն գրում է, որ այս մասին հայտարարել է գերմանական հակահետախության ղեկավար Հանս-Գեորգ Մասսենը:
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքը, որի միջոցով իրականացվել է հարձակումը, հանդիսանում է այնպիսին, ինչպիսին որ APT28 արշավի ժամանակ էր, որի ընթացքում նախանցած տարի հարձակում էր տեղի ունեցել Բունդեսթագի սերվերների վրա:
«APT28-ի դեպքում ապացույցներ կան, որոնք մատնացույց են անում ռուսական աղբյուրներին»,-ասել է Մասսենը:
Այն, որ ԵԱՀԿ համակարգիչները հաքերային հարձակման էին ենթարկվել, հայտնի էր դարձել դեկտեմբերի 28-ին:
Panorama.am