Գերմանիայի ներքին անվտանգության պատասխանատուն ահազանգել է ծայրահեղականների թվի ավելանալու կապակցությամբ
Գերմանիայի ներքին անվտանգության ղեկավարը մտահոգություն է հայտնել երկրում ծայրահեղականների թվի ավելանալու կապակցությամբ:
Կիրակի օրը Գերմանիայի ներքին անվտանգության ղեկավար Հանս Ջորջ Մասենն ասել է.«2011 թ. Գերմանիայում ծայրահեղականների թիվը 3800 էր, իսկ այսօր գերազանցում է 9700-ը, ինչը խիստ մտահոգիչ է»:
Պաշտպանելով երկրի անվտանգության պաշտոնատարներին՝ Մասենն ասել է.«Բերլինում Նոր տարվա տոնավաճառում տեղի ունեցած հարձակման գծով հնարավոր ամեն ինչ արել են երկրի անվտանգության պաշտոնատարները»:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ին բեռնատարը մխրճվել էր Ս. Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, որի հետևանքով զոհվեց 12 մարդ: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնեց այդ հարձակման պատասխանատվությունը:
Այդ դեպքի իրականացման մեջ կասկածվող 24-ամյա Անիս Ալ-Ամերին, հարձակումից մի քանի օր անց Միլան քաղաքում սպանվել է Իտալիայի ոստիկանության ձեռքով: