Մամուլի տեսություն 09-01-2017
Պայքարի դժվարին օրերի մարդը, Իմամի և Առաջնորդության աջակիցը վախճանվել է
Վախճանվել է Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ղեկավարը: Դա տեղի է ունեցել Ամիր Քաբիրի մահվան տարելիցի օրը:
Այս լուրին իրանական օրաթերթերն անդրադարձել են տարբեր խորագրերով
«Ալիք»
Պատմություն կերտողը պատմություն դարձավ
«Արման»
Իրանը սգում է ժամանակի Ամիր Քաբիրի մահը
«Շարղ»
Հրաժեշտ ՝ նպատակահարմարության մարդուն
«Ջոմհուրի էսլամի»
Իմամի անկեղծ աջակիցն իմամին միացավ
«Ֆարհիխթեգան»
Մեծ կորուստ ՝ Ամիրի օրը
«Էթելաաթ»
Ոչ ևս է հեղափոխության հենասյունը
«Ջավան»
Պայքարի դժվարին օրերի մարդը, Իմամի և Առաջնորդության աջակիցը վախճանվել է
«Շարղ»
Իսրայելցի դիվանագետի աղմկահարույց խոսքերը
Լոնդոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներից մեկը «հիմար» էր անվանել Բրիտանիայի ԱԳ նախարար ՝ Բորիս Ջանսոնին և ասել էր, որ աշխատանքից հեռացնելու է նրա տեղակալին: Այդ սկանդալային հայտարարությունից հետո, Իսրայելի դեսպանը հարկադրված եղավ ներողություն խնդրել իր խոսքերի համար: Շայ Մասոթը Լոնդոնում Իսրայելի դեսպանատան ավագ դիվանագետն է: Նա հարցազրույցում, որի տեսանյութը հրապարակվել է, խոստացել էր, որ աշխատանքից հեռացնելու է Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ ՝ Սեր Ալեքս Դանքենին, ով դեմ է արտահայտվել Իսրայելի ռեժիմի կառուցապատման աշխատանքներին:
Հարցազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերին ՝ Լոնդոնի մի ճաշարանում: Տեսանյութում, նա «հիմար» է անվանում Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին: Իսրայելցի դիվանագետն իր խոսքերում նշել է մի քանի պահպանողական պատգամավորների անուններ, ովքեր աջակցում են պաղեստինցիներին: Մասութն ասել է, որ իր բյուջեների օգնությամբ և գաղտնի աջակցության շնորհիվ, Լոնդոնում իր դեսպանատան միջոցով, ջանքեր է գործադրելու Բրիտանիայի քաղաքական կուսակցություններ ներթափանցելու համար:
Տեսանյութի հրապարակումից հետո, Լոնդոնում Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ Մասութը հեռացվելու է պաշտոնից: Լոնդոնում Իսայելի դեսպանը ներողություն է խնդրել, ասելով.-«Դեսպանատան դիվանագետը չի արտահայտում Իսրայելի կառավարության կարծիքը»: Տարածած հաղորդագրությունում , դեսպանատաունն «անընդունելի» է որակել դիվանագետի խոսքերը:
«Ռեսալաթ»
Ռաջերզի հրաժարականը ՝ եվրոպական լրատվամիջոցների խոշորացույցի տակ
Եվրամիությունում Բրիտանիայի ներկայացուցչի հրաժարականը լայն արձագանք է գտել եվրոպական ԶԼՄ-ներում: Spiegel շաբաթաթերթն այդ մասին գրել է.-«ԵՄ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ ՝ Այվան Ռոջերզի զայրացած հրաժարականն ամոթալի է այդ երկրի վարչապետի համար: Սա ապացույցն է այն բանի, որ կառավարությունը և կից կառույցները միանշանակ ուղի չեն որդեգրում և վարչապետ ՝ Թերեզա Մեյը միության կազմից դուրս գալու որոշակի ծրագիր ունի»: Ռոջերզն ասել է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցում անորոշությունների պատճառով է հրաժարական ներկայացրել : Իր հրաժարական նամակում, նա հույս է հայտնել, որ Բրիտանիան կկարողանա հաղթահարել անորոշություններն ու թերի բանակցությունների թնջուկը: Այվան Ռոջերզն ասել է. -«Հուսով եմ երբեք չեք վախենալու իշխանության ղեկին անձանց հետ ճշմարտության մասին խոսելուց: Նույնիսկ ինձ նախորդող թիմը, որ ԵՄ-ի 27 անդամների հետ չափազնաց բարդ բանակցային փուլերից է անցել, կառավարության լուրջ ու գլխավոր պահանջների մասին ոչինչ չի իմացել : մենք նույնպես դեռևս ոչինչ չգիտենք Եմ-ից դուրս գալուց հետո միության հետ կառավարության հարաբերությունների , նպատակների ու շրջանակի մասին»:
news.am
Foreign Policy. Աշխարհը երկար տարիներ անց թեւակոխում է առաջին ամենավտանգավոր տասնամյակը
Foreign Policy ամսագիրը ներկայացնում է նոր տարում արդիական 10 հակամարտությունների ցուցակը։ Դրանց թվում պարբերականն առանձնացնում է Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունները, որոնցում կարեւոր դեր է խաղում Մոսկվան։ Ամսագրի կանխատեսումներով՝ Սիրիայում հրադադարը հույս է տալիս, որ 2017-ին դիվանագիտության մեջ նոր առաջընթաց կլինի, իսկ Ուկրաինայի հակամարտության դեպքում անհրաժեշտ է խստացնել հակառուսական պատժամիջոցները, ասված է հոդվածում։
«Աշխարհը երկար տարիներ անց թեւակոխում է առաջին ամենավտանգավոր տասնամյակը։ Բազմաթիվ սպառնալիքները՝ սկսած փախստականների ճգնաժամից մինչեւ ահաբեկչության տարածում, նոր վտանգներ են ծնում։ Անգամ խաղաղ պայմաններում վախի քաղաքականությունը բնակչության վտանգավոր բեւեռացման եւ դեմագոգության է տանում։ Այդ ֆոնին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն, անխոս, ամենակարեւոր իրադարձություններ էր անցած տարում։ Նրա քաղաքականության անորոշության մասին շատ է խոսվել, եւ այդ անորոշությունը կարող է ապակայունացնող գործոն դառնալ»,– գրում է ամսագիրը։
Ըստ ամսագրի՝ սպառնալիքների առաջին տեղում է Սիրիան։ Մարտական գործողությունների սկզբից 6 տարի անց Բաշար Ասադն իշխանության գլուխ է մնում։ Արեւելյան Հալեպն Ասադի զորքերի հսկողության տակ անցնելը բեկումնային պահ էր պատերազմում։ Արեւմտյան դիվանագետները վրդովմունք են հայտնել խաղաղ բնակչության ռմբակոծության կապակցությամբ, սակայն Արեւմուտքի կոնկրետ արձագանքի բացակայության դեպքում խաղաղ բնակչության տարհանումը սկսվեց միայն Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ համաձայնագրի կնքումից հետո։
Foreign Policy–ն նաեւ նշում է, որ դեկտեմբերի վերջին կնքած հրադադարն անգամ մի քանի օր չի տեւել։