Մեծ Բրիտանիան առաջինն ազատ առեւտրի համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ. Ջոնսոն
https://parstoday.ir/hy/news/world-i50383-Մեծ_Բրիտանիան_առաջինն_ազատ_առեւտրի_համաձայնագիր_կկնքի_ԱՄՆ_ի_հետ._Ջոնսոն
Մեծ Բրիտանիան կլինի այն երկրներից առաջինը, որոնք ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կկնքեն ազատ առեւտրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի հետ անցկացրած հանդիպումներից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2017 08:42 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան առաջինն ազատ առեւտրի համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան կլինի այն երկրներից առաջինը, որոնք ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կկնքեն ազատ առեւտրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի հետ անցկացրած հանդիպումներից հետո:

«Մենք լսեցինք, որ կլինենք առաջինը Միացյալ Նահանգների հետ ազատ առեւտրի մասին մեծ համաձայնագրի կնքման հերթում, ուստի առջեւում մեր երկու երկրներին շատ գրավիչ տարի Է սպասում»,- մեջբերում Է թերթը Ֆորին օֆիսի ղեկավարի խոսքը:      

Հրատարակությունը նշում Է, որ Նյու Յորքում Ջոնսոնը հանդիպել Է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ ապագա նախագահի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնի հետ, իսկ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանի հետ:

orer.am/