Ռուսաստանը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ին
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.-«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշ անդամ երկրներ թեժացնում են Սիրիայի պատերազմը»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վիտալի Չուրկինն ասել է.-«ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշ անդամ երկրներ Սիրիայում խաղաղություն հաստատելու փոխարեն փորձում են Բաշշար Ասադին հեռացնել նախագահի պաշտոնից»:
«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ որոշ երկրներ դերակատարություն են ունեցել Սիրիայի պատերազմի հրահրման գործում». ասել է նա:
«2016 թ.-ի վերջին ամիսներին ՄԱԿ-ի ԱԽ-ը երկու բանաձև է արձակել Սիրիայի Հալեպում հրադադար հաստատելու կապակցությամբ».-հավելել է Չուրկինը:
Վերջին տարիներին՝ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների աջակցությամբ մեծ ոճրագործություններ է իրականացրել Սիրիայում և Իրաքում: