Նորվեգիան աշխարհում առաջինն կհրաժարվի FM ռադիոյից
2017 թվականի հունվարի 11-ից սկսած Նորվեգիան աստիճանաբար կանջատի FM տիրույթում բոլոր ռադիոկայանները և կդառնա առաջին երկիրը, որը որոշել է ամբողջական անցում կատարել թվային ձևաչափի:
Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Ռադիոն «թվային» դարձնելու առաջարկը ներկայացվել է նորվեգական կառավարությունում դեռ 2011 թվականին: Չորս տարի անց Նորվեգիան հայտարարել է աշխարհում առաջին երկիրը դառնալու պլանների մասին, որն ամբողջապես կանցնի DAB (Digital Audio Broadcasting) ռադիոհեռարձակման:
Հաղորդվում է, որ DAB ձևաչափը պակաս թանկարժեք է և ապահովում է ավելի որակյալ հնչողություն: Այժմ Նորվեգիայի ընդամենը հինգ ազգային ռադիոկայան է աշխատում FM տիրույթում:
Tert.am