Brent տեսակի նավթի գինը վերադարձել է 28 դոլարին
Հունվար 21, 2016 10:14 Asia/Tehran
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:
Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 28,47 դոլարի մեկ բարելի դիմաց, հաղորդում էGazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 28,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
news.am
21/1/2016
Պիտակ