Պուտինը չի մասնակցի անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i50608-Պուտինը_չի_մասնակցի_անվտանգության_քաղաքականության_հարցերով_Մյունխենի_համաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին, որը պետք է տեղի ունենա փետրվարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 13:15 Asia/Tehran
  •  Պուտինը չի մասնակցի անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին, որը պետք է տեղի ունենա փետրվարին:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահի ժամանակացույցով (այդ միջոցառմանը մասնակցություն) չի նախատեսված»,- ասել է նա:

Մյունխենի համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հեղինակավոր փորձագետներ: Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են 1990-ական թվականների վերջից:

News.am