Ֆրանսիան հրաժարվել է գնել սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-երը
https://parstoday.ir/hy/news/world-i50761-Ֆրանսիան_հրաժարվել_է_գնել_սիոնիստական_ռեժիմի_ԱԹՍ_երը
Սիոնիստական ռեժիմի դեմ բոյկոտների ալիքին զուգահեռ, Ֆրանսիան երկրորդ անգամ հրաժարվել է գնել Սիոնիստական Ալբիթ սպառազինական արդյունաբերության անօդաչու թռչող սարքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 14:49 Asia/Tehran
  • Ֆրանսիան հրաժարվել է գնել սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-երը

Սիոնիստական ռեժիմի դեմ բոյկոտների ալիքին զուգահեռ, Ֆրանսիան երկրորդ անգամ հրաժարվել է գնել Սիոնիստական Ալբիթ սպառազինական արդյունաբերության անօդաչու թռչող սարքերը:

Ինչպես հաղորդում է Ղոդս լրատվական գործակալությունը, ավելի վաղ ընդունված որոշման շրջանակում, 100 միլիոն դոլար արժողությամբ Սիոնիստական ռեժիմի արտադրած անօդաչու թռչող սարքերի գնումից Ֆրանսիայի հրաժարվելու հետևանքով, Ալբիթ սպառազինական արդյունաբերությունը  մեծ վնաս է կրել: 

Ալբիթը պատրաստվում էր Ֆրանսիայի բանակի հետ պայմանագիր կնքել իր Շայլարկ անօդաչու թռչող սարքերը վաճառելու համար: Սակայն Ֆրանսիայի բանակը  այդ պայմանագիրը կնքեց  սիոնիստական ընկերության մրցակից՝ Սալս ֆրանսիական ընկերության հետ:

Սիոնիստական ռեժիմին բոյկոտի ենթարկած համաշխարհային շարժումը ողջունել է Ֆրանսիայի այդ քայլը: