Մամուլի տեսություն 13- 01-2017
Գերմանիայի կանցլերի միակ թեկնածուն է կոալիցիոն կառավարությունում գործող կանցլերի տեղակալ ՝ Զիգմար Գաբրիելը: Առ այսօր շատերը ենթադրում էին, որ Մերկելին փոխարինելու է Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը: Իր թեկնածությունն է դրել նաև նախկին կանցլեր Գերհարդ Շրուդերը :
«Ռեսալաթ»
Լսելի են Գաբրիելի ոտնաձայները
Գերմանիայի կանցլերի միակ թեկնածուն է կոալիցիոն կառավարությունում գործող կանցլերի տեղակալ ՝ Զիգմար Գաբրիելը: Վերլուծաբանների համոզմամբ, գործող կառավարության դասակարգումները նպատակահարմար չեն Բեռլինի քաղաքական հավասարությունների զարգացման համար: Այսօր այդ տեսությունն արդեն իրեն զգացնել է տալիս , քանզի գերմանացիների մեծ մասը դժգոհ է կառավարության գործելակերպից:
Մյուս կողմից երկրում տիրող տնտեսական ճգնաժամային իրավիճակը նույնպես ազդել է այդ տրամադրվածության վրա: Նման հանգամանքներում Մերկելին մտահոգում է քաղաքական դիրքի պահպանումը: Այնուամենայնիվ նա իր թեկնածությունն է դրել ՝ այդ պաշտոնում մնալու համար: Առ այսօր շատերը ենթադրում էին, որ Մերկելին փոխարինելու է Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը: Իր թեկնածությունն է դրել նաև նախկին կանցլեր Գերհարդ Շրուդերը : Թեկնածուների հանդիպմանը սակայն չի մասնակցելու կանցլերի թեկնածու ՝ Եվրախորհրդարանի գործող նախագահ ՝ Մարտին Շուլցը:
Գաբրիելը համարվում է ներգաղթյալների ճգնաժամի հարցում Մերկելի քաղաքականության քննադատներից մեկը: Գերմանիայի կառավարության կազմում տարաձայնություններն աճել են ներգաղթյալների ճգնաժամի ֆոնի վրա: Գաբրիելը հայտարարել է , որ բացառվում է Գերմանիան ընդունի տարեկան մեկ միլիոն իմիգրանտների: Թվում է, որ հենց Մերկելի այդ քաղաքականությանը դեմ գնալով է Զիգմար Գաբրիելը փորձելու պայքարել գործող կանցլերի դեմ: Վերլուծաբանների կարծիքով, հետաքրքիր էր լինելու Մերկել-Շտայն Մայեր ընտրապայքարը: ԱԳ նախարարը Մերկելին հաղթելու ավելի մեծ շանսեր ուներ :
«Ղոդս»
Իսրայելին սպառնում է կիբերային մասշտաբային պատերազմի վտանգը
«Mario» սիոնիստական օրաթերթը խոստովանել է, որ Իրանը, Հեզբոլլահը և ՀԱՄԱՍ-ը Իսրայելի ռեժիմի դեմ կիբերային հարձակում իրականացնելու մեծ կարողություն ունեն:
Վերջին օրերին, սիոնիստական մամուլը հաղորդել էր ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի բանակայինների բջջային հեռախոսների դեմ իրականացված հարձակումների մասին : Սիոնիստական օրաթերթերը գրել էին, որ ռեժիմի ներքին անվտանգության կազմակերպության և բանակի իրականացրած հատուկ օպերացիան վկայում է համացանցում անվտանգության սպառնալիքի մեծ ծավալի մասին: «Mario» սիոնիստական օրաթերթում լույս տեսած հոդվածի հեղինակ ՝ Յուսա Մելմանը գրել է, որ ՀԱՄԱՍ-ը կիբերային հատուկ ջոկատ է ձևավորել , որը կարող է խափանել թվայնացված ու համակարգչային համակարգերը: Հոդվածի հեղինակը կիբերային հարձակումը որակել է մեր օրերին , այլ ոչ թե ապագային ուղղված պատերազմ:
«Շարղ»
Կանադայի ԱԳ նախարարը է դարձել մի լրագրող
Կանադայի ԱԳ նախարար է նշանակել նախկինում երկրի առևտրի նախարարի պաշտոնը զբաղեցրած և լրագրողի ստաժով Տիկ. Քրիստինա Ֆրիլենդը: Ավելի վաղ ՝ 2014 թվականին Կրեմլին քննադատելու համար , Մոսկվան նրան արեգելել էր Ռուսաստան մտնել: 2000 թվականին նա հարցազրույց էր ունեցել ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Արևմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխանի շրջանակում, նա հայտնվեց Կրեմլի արգելափակված անձանց ցուցակում:
«Շարղ»
Ճապոնիայի կայսրը հավանաբար հրաժարվելու է իր պաշտոնից
Ճապոնիայի կառավարությունը փորձում է իրավական անհրաժեշտ քայլեր անել ՝ կայսրին իշխանությունից հեռանալու հնարավորություն տալու համար , ում երկու տարվա ընթացքում, հաջորդելու է իր որդին:
Ճապոնիայի 82-ամյա կայսրը նշել է, որ իրեն մտահոգում է այն հարցը, որ առաջացած տարիքի պատճառով, ինքը չի կարող ըստ արժանվույն կատարել իր պարտականությունները: ճապոնիայում գործող օրենքների համաձայն, բացառվում է կայսեր պաշտոնից հրաժարումը:
«Շարղ»
Պան Գի Մունի եղբայրը և եղբոր որդին մեղադրվում են կաշառք առաջարկելու մեջ
ԱՄՆ դատախազությունը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունի երկու ազգակիցներին մեղադրել է պետական պաշտոնյայի կաշառելու մեջ: Պան Գի Մունի եղբայրը և եղբոր որդին մեղադրվում են Միջինարևելյան մի երկրում ՝ Ասիայի արևելքում նրանց անշարժ գույք վաճառելու համար ամերիկացի գործչին կաշառք առաջարկելու մեջ : Պան Գի Մունի խոսնակը հայտարարել է, որ նա անտեղյակ է հարազատների համար ստեղծված իրավիճակի մասին:
galatv.am
Ինչո՞ւ է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ապավինում Կրեմլի աջակցությանը
«Դեռ ընտրություններից առաջ Ֆրանսիայում Պուտինն արդեն դարձել է քարոզարշավի առանցքային դեմքն այնպես, ինչպես Ամերիկայում: Ընտրություններին կարելի է ստանալ առավելություն՝ հղում անելով այն առաջնորդին, ով մարտահրավեր է նետում Բրյուսելում Եվրամիության ղեկավարներին, որոնց Մարին Լը Պենը համարում է պատասխանատու Եվրոպայի ճգնաժամի համար»,- Time-ում գրում է Վիվիեր Ուոլթը: «Պուտինի նման մեկի հետ մերձեցումն օգնում է բացասական վերաբերմունք ձեւավորել իշխանության նկատմամբ, կարծում է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Ալինա Պոլյակովան: -Պուտինն իր համար կերտել է հակաարեւմտյան առանցքային խաղարկողի համբավ, ով հակադրվում է իշխող քաղաքական էլիտային»:
«Այդ իշխանության խորհրդանիշը համարվում է Եվրոպական միությունը: Չնայած Լը Պենը Եվրոպական հանձնաժողովի անդամ է, նա վաղուց Եվրամիությունն անվանում է ճարպակալած հիերարխիկ կառուցվածքով կազմակերպված բյուրոկրատիա, որը թույլ չի տալիս Ֆրանսիայի քաղաքացիներին որոշել սեփական ապագան»,- ասվում է հոդվածում: «Ժողովրդավարություն ԵՄ-ում այլեւս չկա»,- ասել է Լը Պենը լրագրողներին:
«Վերջին շաբաթներին Լը Պենը դադարել է պնդել այն, որ Ֆրանսիան պետք է ամբողջովին դուրս գա ԵՄ-ից. այդ քայլը կարող էր հանգեցնել 28 երկրի միության կործանմանը»:
«Լը Պենը, ըստ երեւույթին, իրականում հավատում է ղեկավարման ռուսաստանյան ավտորիտար ոճին՝ կարեւորելով ազգային շահերի գերակայությունը բազմակողմ առեւտրային կամ քաղաքական պայմանավորվածություններից: Ապացույցներ կան, որ այդ զգացմունքները փոխադարձ են: 2015թ.-ի փաստագրական ֆիլմում մեջբերված է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Իսաեւի հայտարարությունը, որում ասվում է, թե այդ կուսակցության գաղափարները շատ հետաքրքիր են»: «Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության ցանկացած եվրոպական ուժի հետ, որը ձգտում է երկխոսության Ռուսաստանի հետ: «Ազգային ճակատն» այդ ուժերից մեկն է»,- ասել է Իսաեւը:
«Սակայն Լը Պենը միակ ֆրանսիացի քաղաքական գործիչը չէ, ով ձգտում է սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ: Ֆրանսուա Ֆիյոնը՝ արմատական կաթոլիկը, արդեն 10 տարի անձամբ ծանոթ է Պուտինի հետ եւ ցանկանում է, որպեսզի Ֆրանսիան ձեւավորի ավելի սերտ դաշինքներ Մոսկվայի հետ: Նոյեմբերին նա ասել է, որ Մոսկվայի նկատմամբ Ֆրանսիայի թշնամանքն «անհեթեթություն է», եւ Ֆրանսիան ռիսկի է դիմում՝ Պուտինին հրահրելով Չինաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ձեւավորել, ինչն ավելի շատ կնվազեցնի Ֆրանսիայի դերն ամբողջ աշխարհում: Ըստ Ֆիյոնի, Ֆրանսիան պետք է վերականգնի կապերը եւ հարաբերությունները՝ հիմնված վստահության վրա, ինչը թույլ կտա վերամիավորել Ռուսաստանին Եվրոպայի հետ»:
Աղբյուր՝ Time
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան
news.am
Die Zeit. Դոնալդ Թրամփը ցույց տվեց իր բոլոր վատ կողմերը
Մամուլի ասուլիսի ժամանակ, Դոնալդ Թրամփը ցույց տվեց իր բոլոր վատ կողմերը»,- վստահեցնում է գերմանական Die Zeit թերթի հոդվածագիրը։
«Նա ինքն իրեն գերազանցեց, ծաղրելով Հիլարի Քլինթոնին, վիրավորելով լրագրողներին, օգտագործելով ամենապարզունակ բառապաշարը ու չասելով որեւէ նոր բան իր ծրագրերի մասին։ Թրամփն իրեն պահում էր այնպես, ինչպես քարոզարշավի ժամանակ, ինչը ստիպում է փշաքաղվել մոտելուտ հունվարի 20-ի մասին մտածելիս»,-գրում է լրագրողը։
«Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը չէր կարողանում ամբողջովին վերահսկել իրավիճակը ու ցույց տվեց ինքնուրույն գործելու իր կատարյալ անկարողությունը։ Նա, ով չի կարող հանգիստ արձագանքել լրագրողների քննադատական դիտողություններին, նախընտրելով CNN–ի թղթակցին զրկել հարցի իրավունքից, քանի որ նրա հեռուստաալիքը իբրեւ միայն ֆեյքային նորություններ է տարածում, ինքն իրեն է ծաղրանքի առարկա դարձնում,- գրում է Հավերթցը,- Այդ մամուլի ասուլիսը դարձավ անգրագիտության ու ոչ կոմպետենտության կատարյալ դրսեւորում»
Ով գիտի՝ գուցե Թրամփի աշխատակազմին «կհաջողվի որեւէ դրական բան անել»։ Բայց նրա ելույթից հետո դա խիստ կասկածելի է թվում։ «Նման ելույթները աղետալի են, ու նման երեւույթները պետք է իրենց անուններով կոչել»,- ամփոփում է լրագրողը։