Հազարավոր եվրոպացիներ համագործակցում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ
Հունվար 14, 2017 12:41 Asia/Tehran
Ավստրիայի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության համաձայն՝ եվրոպական երկրների շուրջ տասը հազար քաղաքացի ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու համար Իրաք և Սիրիա է մեկնել:
«Express» օրաթերթի հաղորդման համաձայն՝ նոր պաշտոնում ունեցած առաջին ելույթում Սեբաստիան Կուրցը շաբաթ օրն ասել է.«ԻԼԻՊ-ի անդամները, որոնք վերադառնում են Իրաքից և Սիրիայից, Եվրոպայի համար մեծ վտանգ են ներկայացնում»:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի խոսքերով, կազմակերպության անդամները պետք է պայքարեն ահաբեկչական քայլերի դեմ:
ԵԱՀԿ-ի կազմում ընդգրկվում են ոչ միայն եվրոպական երկրներ:
ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Մոնղոլիան, Բրիտանիան նույնպես անդամակցում են ԵԱՀԿ-ին:
Պիտակ