Մամուլի տեսություն 14-01-2017
Իրանը երբեք չի համաձայնվել միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ: «Սա նաև միջազգային միջնորդ Վեցյակի խմբի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է» .-հատուկ ընդգծել է Թախթ Ռավանչին:
«Ալիք»
Մաջիդ Թախթ Ռավանչի.«Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառված է»
Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառված է: Այս մասին հայտնել է Եվրոպայի և Ամերիկայի գծով փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին ՝ շեշտելով , որ սա ոչ միայն Իրանի այլև միջազգային միջնորդ Վեցյակի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է:
Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունն ՝ անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու ՝ Ռեքս Թիլերսոնի ՝ միջուկային համապարփակ համաձայնագրի «ամբողջական վերանայման» անհրաժեշտության մասին խոսքերին, իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ դա բացառված է և Իրանը երբեք չի համաձայնվել միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ: «Սա նաև միջազգային միջնորդ Վեցյակի խմբի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է» .-հատուկ ընդգծել է Թախթ Ռավանչին:
«Իրան»
Ի նշան հարգանքի Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին, 56 երկրում խոնարհվել է Իրանի դրոշը
Մեկ շաբաթ առաջ վախճանվեց Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ ՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին : Տարբեր երկրներում Իրանի դեսպանատներում Իրանի դրոշը խոնարհվել է: Իսպանիայում, Սլովենիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում, Դանիայում, մեքսիկայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Նորվեգիայում, Վենեսուելայում, Ռումինիայում, Իտալիայում, Վատիկանում, Հունաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում, Թուրքիայում, Ճապոնիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում, պակիստանում, Շրիլանկայում, Ինդոնեզիայում, Հարավային Կորեայում , Ավստրալիայում, մալայզիայում, Կիպրոսում, Ադրբեջանում ՀՀ-ում, Ուզբեկստանում, Լիբանանում, Ալժիրում, Թունիսում, Մավրիտանիայում, Հորդանանում, Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Օմանում, Եմենում, Նիգերում, Գանայում և մի քանի այլ երկրներում ԻԻՀ-ի դեսպանատների դրոշը խոնարհվել է:
Իրանի կառավարությանն ու ժողովրդին ցավակացական ուղերձներ են հղել Թուրքիայի, Չիլիի, Վիետնամի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Սինգապուրի նախագահները, Պակիստանի վարչապետի օգնականը, Մակեդոնիայի ԱԳ նախարարը և մի քանի երկրի պետայրեր:
Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը բացվել է Սգո մատյան` Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նախագահ Այաթոլլահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:
«Ռեսալաթ»
Թուրքիայում շարունակվում է տնտեսական ճգնաժամը
Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի անհավասարակշիռ ու անընդունելի ներքին ու արտաքին քաղաքականությունների ազդեցության տակ շարունակվում է այդ երկրի տնտեսական ճգնաժամը : Լիրան այնքան արագ է արժեզրկվել, որ հակակշռի տակ է առել մյուս արտարժույթների գների անկումը : Մեքսիկայի պեսոյի արժեքը կիսով չափ գերազանցում է լիրայի արժեզրկմանը: Հատկանշական է , որ պեսոն համարվում է 2017 թվականի ամենաարժեզրկված երկրորդ դրամական միավորը:
Դա այն դեպքում, երբ նոր տարվա առաջին ութ օրերին, լիրայի արժեքը դոլարի համեմատությամբ 6.8 տոկոսանոց նվազում է ունեցել: Դրան կարելի է գումարել անցյալ տարում դրամական այդ միավորի 17 տոկոսանոց անկումը: Լիրայի արժեզրկման հետևանքների հանգեցրած պատճառներից են Կենտրոնական բանկի պասիվությունը , խոշոր գնաճը, լիրայի արժեզրկման հանդեպ թուրքերի անտարբերությունը, ընկերությունների պարտքերը և քաղաքականության ու տնտեսության առճակատումը: Նման հանգամանքներում մեծացել է ներքին ու արտաքին ճնշումների նկատմամբ Անկարայի խոցելիության գործակիցը: Այս հարցին դեռ երկար է բախվելու Էրդողանն ապագայում:
galatv.am
Տանկերով՝ ընդդեմ Պուտինի. Tageszeitung
«Ամերիկացի զինվորականները սկսել են առաջին ինքնագնաց հաուբիցների բեռնաթափումը լեհական Դրավսկո-Պոմորսկե բնակավայրում: Ընդհանուր առմամբ ԱՄՆ իշխանությունները նախատեսել են Լեհաստան ուղարկել 2 հզր. միավոր զինտեխնիկա եւ 3,5 հզր. զինվորականների: Վաշինգտոնից հայտարարում են, որ զորքերի տեղակայումը նպատակ ունի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը եւ կայունությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարած ներխուժման ֆոնին»,- Tageszeitung-ում գրում է Թոբիաս Շուլցեն:
«Միեւնույն ժամանակ զորքերի եւ զինտեխնիկայի տեղակայումը քննադատությունների ալիք է բարձրացրել Գերմանիայի միաժամանակ մի քանի քաղաքական ճամբարներում: «Ռուսաստանում դա կընկալվի որպես պատերազմի իրական նախապատրաստություն»,-հայտարարել է Բունդեսթագում Ձախերի խմբակցության ղեկավար Սառա Վագենկնեխտը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Գաուլանդը նշել է, որ սուր ճոճելը նպաստում է առճակատման հնարավորության աճին: Իսկ Բրանդենբուրգի վարչապետ Դիտմար Վոյդկեն հայտարարել է. «Մեզ չի օգնի այն փաստը, որ սահմանի երկայնքով կերթեւեկեն տանկերը»»:
«Իրենց հերթին «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը եւ «Կանաչների» մեծամասնությունը կողմ են արտահայտվել զորքերի տեղակայմանը»: «Մերձբալթիկայում եւ Լեհաստանում հասկանալի պատճառներով մտահոգված են նրանով, որ Ռուսաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ բռնի կերպով Ուկրաինայի սահմանների փոփոխություններ է կատարում: Այդ երկրները նացիստների եւ իրենց խորհրդային հարեւանների օկուպացիայի դառը փորձ ունեն»,-հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մարիլուիզե Բեկը:
«Ոչ բոլոր զորքերը կմնան Լեհաստանում: Փետրվարից սկսած առանձին գումարտակներ կմեկնեն Բալթյան երկրներ, Բուլղարիա, Ռումինիա եւ գերմանական Վերին Պֆալցում գտնվող ամերիկյան ռազմաբազա: 9 ամիս անց այդ ստորաբաժանումներին փոխարինելու կգան նորերը»,-եզրափակում է գերմանական հանդեսը:
Աղբյուր՝ Tageszeitung
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան