Մամուլի տեսություն 14-01-2017
https://parstoday.ir/hy/news/world-i50995-Մամուլի_տեսություն_14_01_2017
Իրանը երբեք չի համաձայնվել միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ: «Սա նաև միջազգային միջնորդ Վեցյակի խմբի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է» .-հատուկ ընդգծել է Թախթ Ռավանչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2017 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  14-01-2017

Իրանը երբեք չի համաձայնվել միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ: «Սա նաև միջազգային միջնորդ Վեցյակի խմբի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է» .-հատուկ ընդգծել է Թախթ Ռավանչին:

«Ալիք»

Մաջիդ Թախթ Ռավանչի.«Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառված է»

 

Միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայումը բացառված է: Այս մասին հայտնել է Եվրոպայի և Ամերիկայի գծով փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին ՝ շեշտելով , որ սա ոչ միայն Իրանի այլև միջազգային միջնորդ Վեցյակի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է:

Ինչպես տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունն ՝ անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու ՝ Ռեքս Թիլերսոնի ՝ միջուկային համապարփակ համաձայնագրի «ամբողջական վերանայման» անհրաժեշտության մասին խոսքերին, իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ դա բացառված է և Իրանը երբեք չի համաձայնվել միջուկային համապարփակ համաձայնագրի վերանայման հետ: «Սա նաև միջազգային միջնորդ Վեցյակի խմբի անդամ մյուս երկրների դիրքորոշումն է» .-հատուկ ընդգծել է Թախթ Ռավանչին:

 

 

«Իրան»

Ի նշան հարգանքի Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակին, 56 երկրում խոնարհվել է Իրանի դրոշը

 

Մեկ շաբաթ առաջ վախճանվեց Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ ՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին : Տարբեր երկրներում Իրանի դեսպանատներում Իրանի դրոշը խոնարհվել է: Իսպանիայում, Սլովենիայում, Իռլանդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում, Դանիայում, մեքսիկայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Նորվեգիայում, Վենեսուելայում, Ռումինիայում, Իտալիայում, Վատիկանում, Հունաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Բելառուսում, Թուրքիայում, Ճապոնիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում, պակիստանում, Շրիլանկայում, Ինդոնեզիայում, Հարավային Կորեայում , Ավստրալիայում, մալայզիայում, Կիպրոսում, Ադրբեջանում ՀՀ-ում, Ուզբեկստանում, Լիբանանում, Ալժիրում, Թունիսում, Մավրիտանիայում, Հորդանանում, Էմիրություններում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Օմանում, Եմենում, Նիգերում, Գանայում և մի քանի այլ երկրներում ԻԻՀ-ի դեսպանատների դրոշը խոնարհվել է:

Իրանի կառավարությանն ու ժողովրդին ցավակացական ուղերձներ են հղել Թուրքիայի, Չիլիի, Վիետնամի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Սինգապուրի նախագահները, Պակիստանի վարչապետի օգնականը, Մակեդոնիայի ԱԳ նախարարը և մի քանի երկրի պետայրեր:

Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը բացվել է Սգո մատյան` Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նախագահ Այաթոլլահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

 

 

 

«Ռեսալաթ»

Թուրքիայում շարունակվում է տնտեսական ճգնաժամը

 

Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի անհավասարակշիռ ու անընդունելի ներքին ու արտաքին քաղաքականությունների ազդեցության տակ շարունակվում  է այդ երկրի տնտեսական ճգնաժամը : Լիրան այնքան արագ է արժեզրկվել, որ հակակշռի տակ է առել մյուս արտարժույթների գների անկումը : Մեքսիկայի պեսոյի արժեքը կիսով չափ գերազանցում է լիրայի արժեզրկմանը: Հատկանշական է , որ պեսոն համարվում է  2017 թվականի ամենաարժեզրկված երկրորդ դրամական միավորը:

Դա այն դեպքում, երբ նոր տարվա առաջին ութ օրերին, լիրայի արժեքը դոլարի համեմատությամբ  6.8 տոկոսանոց նվազում է ունեցել: Դրան կարելի է գումարել անցյալ տարում դրամական այդ միավորի 17 տոկոսանոց անկումը: Լիրայի արժեզրկման հետևանքների հանգեցրած պատճառներից են Կենտրոնական բանկի պասիվությունը , խոշոր գնաճը, լիրայի արժեզրկման հանդեպ թուրքերի անտարբերությունը, ընկերությունների պարտքերը և քաղաքականության ու տնտեսության առճակատումը: Նման հանգամանքներում մեծացել է  ներքին ու արտաքին ճնշումների նկատմամբ Անկարայի խոցելիության գործակիցը: Այս հարցին դեռ երկար է բախվելու Էրդողանն ապագայում:  

 

 

 

galatv.am

Տանկերով՝ ընդդեմ Պուտինի. Tageszeitung

 

«Ամերիկացի զինվորականները սկսել են առաջին ինքնագնաց հաուբիցների բեռնաթափումը լեհական Դրավսկո-Պոմորսկե բնակավայրում: Ընդհանուր առմամբ ԱՄՆ իշխանությունները նախատեսել են Լեհաստան ուղարկել 2 հզր. միավոր զինտեխնիկա եւ 3,5 հզր. զինվորականների: Վաշինգտոնից հայտարարում են, որ զորքերի տեղակայումը նպատակ ունի տարածաշրջանում ապահովել խաղաղությունը եւ կայունությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարած ներխուժման ֆոնին»,- Tageszeitung-ում գրում է Թոբիաս Շուլցեն:

«Միեւնույն ժամանակ զորքերի եւ զինտեխնիկայի տեղակայումը քննադատությունների ալիք է բարձրացրել Գերմանիայի միաժամանակ մի քանի քաղաքական ճամբարներում: «Ռուսաստանում դա կընկալվի որպես պատերազմի իրական նախապատրաստություն»,-հայտարարել է Բունդեսթագում Ձախերի խմբակցության ղեկավար Սառա Վագենկնեխտը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Գաուլանդը նշել է, որ սուր ճոճելը նպաստում է առճակատման հնարավորության աճին: Իսկ Բրանդենբուրգի վարչապետ Դիտմար Վոյդկեն հայտարարել է. «Մեզ չի օգնի այն փաստը, որ սահմանի երկայնքով կերթեւեկեն տանկերը»»:

«Իրենց հերթին «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը եւ «Կանաչների» մեծամասնությունը կողմ են արտահայտվել զորքերի տեղակայմանը»: «Մերձբալթիկայում եւ Լեհաստանում հասկանալի պատճառներով մտահոգված են նրանով, որ Ռուսաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ բռնի կերպով Ուկրաինայի սահմանների փոփոխություններ է կատարում: Այդ երկրները նացիստների եւ իրենց խորհրդային հարեւանների օկուպացիայի դառը փորձ ունեն»,-հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մարիլուիզե Բեկը:

«Ոչ բոլոր զորքերը կմնան Լեհաստանում: Փետրվարից սկսած առանձին գումարտակներ կմեկնեն Բալթյան երկրներ, Բուլղարիա, Ռումինիա եւ  գերմանական Վերին Պֆալցում գտնվող ամերիկյան ռազմաբազա: 9 ամիս անց այդ ստորաբաժանումներին փոխարինելու կգան նորերը»,-եզրափակում է գերմանական հանդեսը:

 

Աղբյուր՝ Tageszeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան