Ռուսաստանի գաղտնի գործակալությունը ներթափանցել է Եվրամիության կառույցներ
Գերմանիայի ներքին և արտաքին անվտանգության և հետախուզական գործակալությունները տեղեկացրել են, որ Ռուսաստանը ներթափանցել է Եվրամիության կառույցներ:
ԻՍՆԱ-ի հաղորման համաձայն՝ Գերմանիայի ներքին և արտաքին անվտանգության գործակալությունները համատեղ զեկույցով հայտարարել են, որ Ռուսաստանը փորձում է եվրոպական տարբեր երկրներում սոցիալական անկայունություն ստեղծել:
Զեկույցում նշված է, որ Ռուսաստանը կիբեր հարձակումներ է իրականացնում եվրոպական կառույցների դեմ և փորձում է անկայունություն առաջացնել Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերություններում:
Այն բանից հետո, երբ 2015 թվականին Ռուսաստանի հաքերները կիբեր հարձակում իրականացրեցին Գերմանիայի Բունդեսթագի դեմ, այդ երկրի կառավարությունը որոշում ընդունեց հետաքննություն անցկացնել Ռուսաստանի գաղտնի գործողությունների մասին:
Ռուսաստանը հերքում է այդ կապակցությամբ Եվրոպայի կողմից հնչեցրած մեղադրանքները: