Պաղեստինը և Իսրայելը չեն ներկայացել հակամարտության կարգավորման հարցով փարիզյան կոնֆերանսին
https://parstoday.ir/hy/news/world-i51160-Պաղեստինը_և_Իսրայելը_չեն_ներկայացել_հակամարտության_կարգավորման_հարցով_փարիզյան_կոնֆերանսին
Փարիզում մեկնարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային կոնֆերանսը, հայտնում է LCI-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 15:09 Asia/Tehran
  • Պաղեստինը և Իսրայելը չեն ներկայացել հակամարտության կարգավորման հարցով փարիզյան կոնֆերանսին

Փարիզում մեկնարկել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով միջազգային կոնֆերանսը, հայտնում է LCI-ը:

Այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա չեն լինի հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը:

Միաժամանակ, Նեթանյահուն հանդիպման սկսվելուց առաջ երկրի կառավարությանն ասել է, որ «դա պաղեստինցիների կոնֆերանս է Ֆրանսիայի հովանու ներքո»:

«Նրանց նպատակն է հակաիսրայելական միջոցներ ձեռնարկելը»,- հավելել է Նեթանյահուն:

Կոնֆերանսում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ հանդիպմանը «այսքան շատ (մասնակիցներ կան), քանի որ մենք գիտակցում ենք իրավիճակի սրությունը»:

Հանդիպմանը մասնակցում է մոտ 70 երկրի ներկայացուցիչ: Նրա խոսքով՝ երկու անկախ պետությունների գոյության գաղափարն իրական վտանգի մեջ է, և այն անհրաժեշտ է պահպանել:

1in.am