Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր լազերը
https://parstoday.ir/hy/news/world-i51181-Չինացի_գիտնականները_մշակել_են_աշխարհում_ամենահզոր_լազերը
Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր ազատ էլեկտրոններով աշխատող լազերը, որը ուլտրամանուշակագույն ճառագայթում է գեներացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 18:08 Asia/Tehran
  • Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր լազերը

Չինացի գիտնականները մշակել են աշխարհում ամենահզոր ազատ էլեկտրոններով աշխատող լազերը, որը ուլտրամանուշակագույն ճառագայթում է գեներացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մշակումը պատկանում է Չինաստանի Գիտությունների ակադեմիային: Լազերային սարքն ունակ է յուրաքանչյուր պիկովայրկյանում ազդակներ գեներացնել 140 տրլն ֆոտոններում, ինչը ստացված ուլտրամանուշակագույն ճառագայթումը դարձնում է աշխարհում ամենավառը: Դրանից զատ, ալիքի երկարությունը կարելի է կարգավորել: Այս տեխնոլոգիան կարելի է կիրառել տարբեր ասպարեզներում, հատկապես ֆիզիկաքիմիական տարբեր պրոցեսներ հետազոտելիս:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ լազերի լրակազմի 90 տոկոսը մշակվել եւ արտադրվել է Չինաստանում:

News.am