Մամուլի տեսություն 16-01-2017
Երկրի քաղաքա-տնտեսական գործընթացների վրա համաձայնագրի թողած դրական կամ բացասական հնարավոր ազդեցության մասին օբյեկտիվ գնահատական կարելի է տալ այն դեպքում, երբ հաշվի առնենք , թե ինչ պայմաններում էր երկիրը դրանից առաջ, և ինչ պայմաններում է այն այսօր:
«Ալիք»
Համաձայնագրից մեկ տարի անց
Միջուկային համապարփակ համաձայնագիրը բոլորեց իր մեկ տարին: Այս մեկ տարվա ընթացքում շատ է խոսվել այս փաստաթղթի մասին: Կողմնակիցներն այն ներկայացնում են որպես առանցքային նշանակության մի փաստաթուղթ, որը կտրուկ փոխելու է երկրի քաղաքա-տնտեսական զարգացումների ընթացքոը, իսկ ընդդիմադիրները, այն որակում են ձախողում, որը ոչ միայն չի կարողացել լուծել Իրանի դեմ գործող պատժամիջոցների խնդիրը, այլ արգելակել է երկրի միջուկային ծրագրի բնականոն զարգացման ընթացքը:
Սակայն չպետք է մոռանալ, որ երկրի քաղաքա-տնտեսական գործընթացների վրա համաձայնագրի թողած դրական կամ բացասական հնարավոր ազդեցության մասին օբյեկտիվ գնահատական կարելի է տալ այն դեպքում, երբ հաշվի առնենք , թե ինչ պայմաններում էր երկիրը դրանից առաջ, և ինչ պայմաններում է այն այսօր:
Եթե ամփոփենք վերջին մեկ տարվա իրադարձությունները, ձեռքբերումներն ու բացթողումները, կարող ենք եզրակացնել, որ միջուկային համապարփակ համաձայնագիրն այնուամենայնիվ մեծ քայլ էր դեպի առաջ, որն «Իրանի իմիջը միջազգային սպառնալիքից վերափոխեց միջազգային գործընկերոջ»: միջուկային համապարփակ համաձայնագիրը սակայն դեռևս հեռու է ամբողջական արդյունավորված փաստաթուղթ կոչվելու հանգամանքից, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է առանց հնամաշ նախապաշարումների իրատեսություն, համբերատարություն, սառնասրտություն, շրջահայեացություն, քաղաքական կամք և սկզբունքայնություն:
Արամ Շահնազարյան
«Ռեսալաթ»
Գերմանիայի հետախուզական կառույցները գրոհել են Ռուսաստանի դեմ
Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի անվտանգության ու հետախուզական պաշտոնյաները Ռուսաստանին են մեղադրել նոյեմբերի 8-ի ընտրություններին միջամտելու մեջ, Գերմանիայի հետախուզական կառույցները գրոհել են Ռուսաստանի դեմ: Հիմք ընդունելով Գերմանիայի հետախուզական կազմակերպությունների զեկույցը, «Շփիգել» շաբաթաթերթը հաղորդել է Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ազդելու նպատակով Մոսկվայի ջանքերի մասին: Ռուսաստանի ազդեցության աճի մասին մտահոգվում են ոչ միայն Ամերիկայում: գերմանական շաբաթաթերթի հաղորդմամբ, Գերմանիայի հետախուզական կազմակերպությունները գաղտնի զեկուցագրով, զգուշացրել են երկրի ներքին հարցերին միջամտելու մոսկվայի փորձի կապակցությամբ: Գերմանական կառույցների համոզմամբ, Ռուսաստանը սիստեմատիկ կարգով փորձում է խափանել Եվրոպայի և ԱՄՆ-ի սերտ հարաբերությունները: Գերանական շաբաթաթերթն այդ մասին հաղորդել է վերջերս Գերմանիայի կառավարությանը հանձնված հոգեբանական օպերացիա կամ "PsyOps" կոչվող համատեղ աշխատանքային խմբի զեկույցի հիմունքով: Ըստ այդ զեկույցի, Գերմանիայի կանցլերն իր երկրի անվտանգության կազմակերպություններին հանձնարարել է քննարկել ռուսաստանի գործունեությունը: Հանձնարարության համար հիմք են ծառայել 2015 թվականի ապրիլին Գերմանիայի խորհրդարանի դեմ իրականացված կիբերային հարձակումը, որի հեղինակն ինչպես ասվում է, Ռուսաստանն է եղել:
«Շարղ»
Գերմանացի անվանի դիվանագետը լքել է Մերկելի կուսակցության շարքերը
Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անվանի դիվանագետ ՝ Էրիկա Շտայբեկը լքել է Գերմանիայի կանցլերի կուսակցության շարքերը ՝ ի նշան բողոքի փախստականների հարցով նրա որդեգրած քաղաքականության դեմ: Քննադատելով Մերկելի քաղաքականությունը , նա ասել է , որ չի պատրաստվում միանալ իմիգրանտների դեմ հակումներով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը:
Պան Գի Մունը կողմ է արտահայտվել Հարավային Կորեայում «Թադ» հրթիռային առաջնակարգ համակարգի տեղադրման նկատմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունը, ով ենթադրաբար իր թեկնածությունն է դնելու Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում, ասել է, որ իր երկրում «Թադ» հրթիռային առաջնակարգ համակարգի տեղադրումը ճիշտ քայլ է լինելու : Համակարգը հարավային Կորեայում տեղադրվելու է ընթացիկ տարվա ավարտին:
Galatv.am
«Ես դեռեւս վստահում եմ Պուտինին». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է համաձայնության հասնեն, որպեսզի ճշմարիտ քայլեր կատարեն: Այդպես չէ՞: Եկեք տեսնենք, թե կստացվի՞ արդյոք լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ: Օրինակ, ես կարծում եմ, որ միջուկային զենքը պետք է քիչ լինի, անհրաժեշտ է զգալիորեն կրճատել դրա թիվը: Իսկ այստեղ այդ պատժամիջոցներն են, եւ Ռուսաստանը դրանից լրջորեն տուժում է»,-հայտարարել է Թրամփը:
Նրա խոսքերով, ինքն առայժմ վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:«Նախ ես պետք է վստահեմ տիկին Մերկելին եւ պարոն Պուտինին, սակայն հնարավոր է դա երկար չտեւի»,-ասել է Թրամփը:
Նա նաեւ վստահաբար պնդել է, որ ապագայում ավելի շատ երկրներ կլքեն Եվրամիությունը: «Մարդիկ, պետությունները ցանկանում են վերադարձնել սեփական ինքնությունը»,-նշել է ԱՄՆ-ի ընտրված նախագահը:
Թրամփը հայտնել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն լուրջ խնդիրների առաջ է կանգնած: «Նախ այդ կազմակերպությունը հնացած է, եւ հետո, երկրները չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն: Դա անարդար է ԱՄՆ-ի նկատմամբ, որը ստիպված պաշտպանում է իր դաշնակիցներին»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Աղբյուր՝ Bild
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան