Պուտինը ողջունել Է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցելու Մոլդովայի նախագահի տրամադրվածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i51403-Պուտինը_ողջունել_Է_ԵԱՏՄ_ի_հետ_փոխգործակցելու_Մոլդովայի_նախագահի_տրամադրվածությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով Մոլդովայի իր պաշտնակից Իգոր Դոդոնի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, գոհունակություն Է հայտնել, որ Քիշնեւը պլանավորում Է ակտիվացնել մասնակցությունն ԱՊՀ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 14:08 Asia/Tehran
  • Պուտինը ողջունել Է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցելու Մոլդովայի նախագահի տրամադրվածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով Մոլդովայի իր պաշտնակից Իգոր Դոդոնի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, գոհունակություն Է հայտնել, որ Քիշնեւը պլանավորում Է ակտիվացնել մասնակցությունն ԱՊՀ-ին:

Նա նաեւ հույս Է հայտնել, որ Մոլդովայի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի Եվրասիական տնտեսական միության հետ փոխգործակցության շուրջ:

«Մենք բանակցություններում ուշադրություն հատկացրինք եվրասիական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին: Ռուսաստանը, որպես ԱՊՀ-ի գործող նախագահ, ողջունում Է Համագործակցության կառույցների գործունեությանը Մոլդովայի մասնակցությունն ակտիվացնելու ադ երկրի նախագահ Իգոր Դոդոնի տրամադրվածությունը»,-ասել Է ՌԴ նախագահը լրագրողներին:

Նա նշել Է, որ Դոդոնը հունվարի 17-ին Մոսկվայում հանդիպում Է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: «Մեծապես հուսով եմ, որ այստեղ եւս կկարողանանք հասնել որոշակի պայմանավորվածությունների, որպեսզի բացառենք հնարավոր բոլոր մտահոգությունները տնտեսական ոլորտում եւ ընդլայնենք համագործակցության բազան»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am