Շիաների ցույցը ՝ Նիգերիայի մայրաքաղաքում
Նիգերիայի մայրաքաղաքում մեծ թվով շիաներ խաղաղ ցույցեր են անցկացրել բանակային և անվտանգության ուժերի դեմ:
Բողոքարարները պահանջել են անհապաղ ազատ արձակել Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ՝ Շեյխ Էբրահիմ Զաքզաքիին և նրա կնոջը:
Մայրաքաղաք ՝ Աբուջայի փողոցներում շիաների բողոքի ցույցերն իրականացվում են այն դեպքում, երբ Շեյխ Զաքզաքիին և նրա կնոջն ազատ արձակելու դատարանի ներկայացրած ժամկետն ավարտվելով, սոցիալական կայքերը թվիթերում ակտիվացրել են «Ազատ արձակեք մեր առաջնորդին» հեշթեքը:
Այնուամենայնիվ Նիգերիայի դատարանը հայտարարել է, որ ոստիկանությունը պարտականություն ունի նպաստավոր պայմաններ ստեղծել շիաների հոգևոր առաջնորին և նրա կնոջն ազատելու համար:
Անցյալ տարի շիաների հոսեյնիեում ներխուժելով Շեյխ Զաքզաքիի բնակարան, բանակային ուժերը սպանել էին հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում շեյխի երեք որդիներին:
Միջազգային մարդու իրաբունքների պաշտպան կազմակերպությունները դատապարտել են այդ սպանությունը: