Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից
https://parstoday.ir/hy/news/world-i51580-Մալիում_ավելի_քան_80_մարդ_Է_զոհվել_զինվորական_ճամբարում_իրականացված_պայթյունից
Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 13:37 Asia/Tehran
  • Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից

Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:

Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» եւ «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները: 

Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել: Ավելի վաղ տեղեկացվել Էր 37 զոհվածների մասին: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am